ՌՈ աշխատակիցը համոզել է քաղաքացի Սարգիս Մարգարյանին հաղորդագրություն գրել իր եղբոր՝ «Մեհրաբ» զորամասի զինծառայող Մանուկ Մարգարյանի դեմ, ով, երկու այլ զինծառայողների հետ միասին, մեղադրվում է իր վերադասի (անունը և պաշտոնը չեն հրապարակվում) նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
2012-ին բանակում սպանված Զորիկ Մարգարյանի մարմնին, բացի հրազենային վնասվածքից, այլ վերքեր են եղել: Քննիչը կասեցրել է վարույթը. նա պնդում է, հնարավոր չէ պարզել, թե ով է կրակել զինվորի վրա:
Դատարանի նիստի ընթացքում տուժողը պնդել է, որ իրեն ոստիկանական բաժնում ծեծել են ոչ միայն մեղադրյալները, նաև մի քանի այլ օպեր-լիազորներ: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարնում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվել է քաղաքացի Ռոբերտ Հովսեփյանի գործով դատաքննությունը: Մեղադրյալի աթոռին են օպեր-լիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը, որոնք, համաձայն մեղադրանքի, Երևանի ոստիկանության Կենտրոնական բաժնում խոշտանգել են Ռոբերտ Հովսեփյանին՝ պահանջելով խոստովանել մի քանի բնակարանային գողություն կատարելը:
Համաձայն քրեական գործի՝ ՀՀ ՊՆ 54809 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Տիգրան Բենիկի Համբարձումյանը 2011թ.-ի հունիսի 28-ին ժամը 18:30-ի սահմաններում ինքնակամ լքել է զորամասը: Կատարված որոնողական աշխատանքների ժամանակ 2011թ.-ի հունիսի 29-ին ժամը 13:15-ին շարքային Տիգրան Համբարձումյանի դիակը հայտնաբերվել է զորամասին հարակից անտառում՝ զորամասից մոտ 100մ հեռավորության վրա:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձի գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանն այսօրվա դատական նիստի ժամանակ իր նախաքննական ցուցունքին հակասող ցուցումքն է տվել՝ հերքելով, թե Վարդան Սեդրակյանն է պատվիրել կրակել Հայրիկյանի վրա: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում փոխանցել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, մեղադրյալը պատմել է, թե մյուս ամբաստանյալ Սամվել Հարությունյանն իրեն ասել էր, որ պետք է «մեկին վախեցնել»: Պողոսյանը նշել է, որ հունվարի 31-ին իրականացրած գործողության ընթացքում Հայրիկյանը սկսել է շարժումներ անել, ինքը վախեցել է, երկրորդ կրակոցը բաց թողել՝ Հայրիկյանին լռել ստիպելու համար և այնքան շփոթված է հեռացել դեպքի վայրից, որ իրեն սպասող մեքենայի ուղղությամբ չի վազել:
This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.”