ՍԴ-ն բավարարեց “Ա1+”ի հայցը

A1plus2011թ. հուլիսի 15-ին, Սահմանադրական Դատարանն հակասահմանադրական ճանաչեց մի նորմ, որը Վճռաբեկ դատարանը կիրառել է “Ա1+”-ի նկատմամբ:Հուլիսի 15-ին ՍԴ-ն “Մելտեքս” ՍՊԸ “Ա1+” հեռուստաընկերության հայցը քննարկել է միացյալ գործում, որտեղ միավորվել են ՀՀ ՍԴ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման օրենսդրական ընթացակարգերի սահմանադրականությունը վիճարկող գործերը:Համաձայն ՍԴ-ում “Ա1+”-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանի՝ “Մենք դիմել էին ՍԴ՝ վիճարկելով այն նորմը, որը կիրառվել էր Վճռաբեկ դատարանի կողմից եւ ընդհանուր կարգով մերժվել էր “Ա1+”-ի վճռաբեկ բողոքը` դատական ակտը վերանայելու վերաբերյալ, որը կայացվել էր 2004թ: Եվրոպական դատարանի որոշումը ստանալուց հետո մենք դիմել էինք Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել 2004թ. “Ա1+”-ի նկատմամբ կայացված դատական ակտերը, սակայն Վճռաբեկ դատարանն այդ ժամանակ կիրառեց մի նորմ, որն արդեն ՍԴ-ն ճանաչել էր հակասահմանադրական”:

2004թ. “Ա1+” վիճարկում էր իր նկատմամբ ` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայացրած վարչական ակտերի համաչափությունը, ինչպես նաեւ ՀՌԱՀ-ի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածը խախտելու փաստը:

““Ա1+”-ը Եվրոպական դատարանում հաղթեց: Դատարանն արձանագրեց, որ ՀՀ վարչական մարմնի կողմից խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածը եւ ՀՀ ներպետական դատարանները չեն արձանագրել այդ ակտը: Ուստի այդ ակտերը հիմա պետք է բեկանվեն”:

Հուլիսի 15-ին ՍԴ-ն կրկին հաստատել է իր դիրքորոշումը, որ Վճռաբեկ դատարանը “Ա1+”-ի նկատմամբ հակասահմանադրական նորմ է կիրառել, որ արդյունքում “Ա1+”-ի օգտին Եվրոպական դատարանի կայացրած որոշումը դեռ չի կիրառվել, այն է` հավասար պայմաններ ստեղծել “Ա1+”-ին եթեր վերադարձնելու համար:

ՍԴ-ի որոշումը օրենքի ուժ ստանալուց հետո, ԱԺ-ն պետք է համապատասխան փոփոխություններ կատարի “Քաղաքացիական դատավարության” օրենսգրքում, վերացնի այն հակասահմանադրական ակտը, որ 2004թ. “Ա1+”-ի նկատմամբ կիրառել է Վճռաբեկ դատարանը:

“Դրանից հետո մենք նորից կդիմենք Վճռաբեկ դատարան, որպեսզի Վճռաբեկը բեկանի 2004թ. “Ա1+”-ի նկատմամբ կայացրած իր որոշումները՝ կամ նոր դատական ակտ կայացնի՝ Եվրոպական դատարանի լույսի ներքո, կամ բեկանի եւ ուղարկի Վարչական դատարան՝ նոր քննության”,-ասել է  Զեյնալյանը:

Քանի որ ՍԴ-ի որոշումը դեռ չեն տրամադրել “Ա1+”-ին՝ Արտակ Զեյնալյանը դժվարացավ հստակ ասել, թե այն երբ օրենքի ուժ կստանա. “Ամենայն հավանականությամբ նոյեմբերի սկզբին”:

Տեղեկատվությունը http://www.a1plus.am

  • Created on .
  • Hits: 2789
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association