ԽԱՊԿ-ն ներկայացրեց 2-րդ եռամսյակային զեկույցը

Ա.Մելիքյան  լուսանկարը http://www.a1plus.am-իԱյս եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք` ի տարբերություն նախորդ եռամսյակի, երբ ոչ մի դեպք չի դիտվել:2011թ. հուլիսի 19-ին, լրատվական դաշտում տեղի ունեցած խախտումները ամփոփելիս` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ դիտվել է ընդհանուր առմամբ 10 իրավախախտում:

Ֆիզիկական բռնության առաջին դեպքը ապրիլի 21-ին “Հրապարակ” օրաթերթի դեմ “Զինվոր” ՀԿ-ների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի ագրեսիվ վերաբերմունքն է:

Երկրորդ դեպքը նույնպես տեղի է ունեցել ապրիլին, երբ “Հրազդան” ստադիոնում ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին հարվածել է Երևանի “Արարատի” գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը:

Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև “Ա1+” հեռուստաընկերության գործով Եվրադատարանի 2008թ որոշմանը, որը մինչ օրս ՀՀ իշխանությունները կյանքի չեն կոչել. “Մենք համարում ենք այն մրցույթը, որը տեղի ունեցավ հեռարձակման ոլորտում, ամենևին էլ չէին արտահայտում այն սպասելիքները, որոնք կային”:

Հաշվետվության մեջ նշվում է, որ ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 6 դեպք է գրանցվել` առաջին եռամսյակի 15-ի փոխարեն: Իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքերն ընդամենը 2-ն են եղել, ինչը կրկնակի քիչ է նախորդ եռամսյակի համեմատությամբ:

Թեև հաշվետվությունը վերաբերում էր երկրորդ եռամսյակին, Աշոտ Մելիքյանը անդրադարձավ նաև Գյումրիի “Գալա” հեռուստաընկերության հետ կապված վերջին իրադարձություններին, երբ Վճռաբեկ դատարանը մերժեց հեռուստաընկերության հայցը:

Այնուամենայնիվ “Գալա” հեռուստաընկերության լրագրող Արմենուհի Վարդանյանը նշում է, որ իրենք պայքարելու են մինչև վերջ և ցավով ավելացնում. “Մեր երկրում շատ դժվար է գործել ազատ: Ցանկացած պարագայում փորձում են ամեն ինչ անել, որ լռեցնեն լրագրողին, որպեսզի լրատվամիջոցը կամ չաշխատի, կամ էլ աշխատի ինչ-ինչ գրաքննությամբ”: 

Տեղեկատվությունը http://www.a1plus.am

  • Created on .
  • Hits: 2983
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association