Հարձակում լրագրողի վրա

լուսանկարը http://www.armtimes.com-ի2011թ.հուլիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում ոստիկանները բռնություն են գործադրել “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ, երբ վերջինս փորձել է կատարել իր մասնագիտական պարտականությունները:

Համաձայն Ա. Գևորգյանի՝ հուլիսի 28-ին, ժամը 23.30-ին, Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ հարյուրավոր մարդիկ էին հավաքված:Սակայն շատրվանները անջատված էին:Լրագրողի հարցին, թե ինչ է պատահել, մի կին ասել է. “Ոստիկանները հրապարակով մեկ վազել են մի կնոջ հետեւից, ուզեցել են բռնել նրան, կինն էլ իրեն նետել է լողավազանի մեջ, դա տեսնելով` շատրվանների աշխատակիցները անջատել են շատրվանները, եւ այժմ ոստիկանները փորձում են կնոջը դուրս բերել լողավազանի մեջից”:

Գևորգյանը սկսել է լուսանկարել հավաքված մարդկանց, ոստիկաններին եւ այդ կնոջը, ինչից հետո Գևորգյանից մոտ 50 մետր հեռու գտնվող մի ոստիկան, որը հայտնի էԿյաժմականունով, սկսել է բղավել. “Ի՞նչն ես նկարում, արա, ուրիշ բան ու գործ չունե՞ս”: Լրագրողը ոստիկանին հորդորել է իրեն իրավապահի նման պահել, նա էլ քթի տակ ինչ-որ բառեր փնթփնթալով իջել է լողավազանի քարերի վրայից եւ մի քանի տասնյակ քաղաքացիների աչքի առաջ վազել նրա ուղղությամբ: Հասնելով վերջինիս՝ նա աջ ձեռքով հարվածել է Գևորգյանի ձախ ձեռքին, այնուհետեւ ձախ ձեռքով բռնելձեռքում գտնվող լուսանկարչական ապարատը եւ սկսել քաշքշել այն: Այնուհետեւ եւս մեկ անգամ հարվածել ձեռքին: Դրանից հետո հայտնվել են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ, նրանցից մեկը առաջ է եկել, հարվածել Գևորգյանի ձեռքին, հրել նրան եւ փորձել խլել տեսախցիկը, ինչը նրանց չի հաջողվել: Հավաքված մարդիկ փորձել են կարգի հրավիրել ոստիկաններին, հայտնվել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք, հայտարարելով, որ իրենքքրեականի աշխատակիցներեն, հետ են քաշել ոստիկանական համազգեստով անձանց:

Վերջիններս մի քանի քայլ հետ են գնացել, “Կյաժ” մականունով ոստիկանը իր բջջային հեռախոսով ինչ-որ մեկին է զանգահարել եւ ասել. “Մենք բան չենք արել, ուղղակի ինքը նկարեց, որ տղերքից մեկը գլխարկ չունի... բայց ինքը գլխարկը հանել էր, որ ջուրը չընկներ”: Ոստիկանների ստեղծած խառնաշփոթի հանդարտեցումից հետո պարզվեց, որ ավազանի մեջ հայտնված կնոջը ոստիկանները նստեցրել են մեքենայի մեջ եւ հեռացել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ այդ կինը հոգեկան ինչ-որ հիվանդությամբ է տառապում, ոստիկանները չեն ցանկացել բռնել նրան, նա ինքն է մտել ավազան: Ոստիկանները կնոջը տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն` անձը հաստատելու, ինչից հետո նա տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական դիսպանսեր:

Տեղեկատվությունը http://www.armtimes.com-ի 

  • Created on .
  • Hits: 3376
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association