Փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել

adv1.jpg11.06.2012 թ-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանները հայտարարել են մեկօրյա գործադուլ: Որի կապակցությամբ փաստաբանները հավաքվել էին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց բողոքները` ուղղված ՀՀ Վճռաբեկ դատարանին: Գործադուլին միացել էին նաև մարզային փաստաբանները:

 

Գործադուլի նպատակն էր դատական իշխանության ուշադրությունը հրավիրել գոյություն ունեցող խնդիրների վրա: Փաստաբանների նախաձեռնող խումբը փաստեց, որ փաստաբանների բողոքները ուղղված են ոստիկանության, դատախազության և դատական համակարգի դեմ, սակայն շեշտվում է հատկապես Վճռաբեկ դատարանի անունը, քանի որ եթե այդ դատական ատյանի կայացրած որոշումները լինեին անկողմնակալ և հիմնավորված, ապա  ստորին ատյանների կայացրած որոշումներն ու դատական ակտերը կլինեին արդարացի: Հրապարակվեցին մի շարք խնդիրներ, կապված ՀՀ վճռաբեկ դատարարանի կողմից բազմաթիվ վճռաբեկ բողոքների վերադարձման հետ:

  • Created on .
  • Hits: 2835
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association