Իշխանական ՀԿ-ները և Սփյուռքը. ով է խանգարում հայաստանցի իրավապաշտպաններին

IMG 59442011-2012թթ ընթացքում իրավապաշպանների գործունեության պայմանները ոչ միայն չեն բարելավվել, այլև վատթարացել են, քանի որ ավելացել է իշխանությունների կողմից քարոզչությունը մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ-ների դեմ՝ հատկապես կենտրոնանալով դրանց արտասահմանյան ֆինանսավորման վրա:

 

 

 

Այս մասին ասվում է «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում» զեկույցում, որը հեղինակել են մի շարք հայաստանյան հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ:

 

Զեկույցն անդրադարձել է լրագրողների, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանների, ղարաբաղյան հակամարտության լուծման ջատագովների, բնապահպանների, իրավաբանների նկատմամբ ճնշումների, սպառնալիքների կիրառման դեպքերին:

Այսօր զեկույցը ներկայացնող հեղինակ կազմակերպությունների անդամները ոլորտի համար կարևոր մարտահրավեր են համարել մարդու իրավունքներով զբաղվող «իշխանական ՀԿ-ներ»-ի գործունեությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նման «պսևդո-ՀԿ-ների» շարքում նշել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ստեղված Մարդու իրավուքների տունը, «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն, որը դիտորդական առաքելություն է իրականացնում տարբեր ընտրությունների ժամանակ և մշտապես բարձր գնահատում դրանց անցկացումը, «Հայոց արծիվներ» և «Հայազն» միությունները, որոնք իրավապաշտպանների դեմ հարձակումներ են հրահրում, ստանում են կառավարության վարչական աջակցությունը և ծայրահեղ ազգայնական գաղափարախոսություն են քարոզում: Սաքունցն ասել է, որ նման ՀԿ-ների ֆինանսավորելու համար պետբյուջեից հասարակական սեկտորին տարեկան տրվում է 10-12 միլիոն ԱՄՆ դոլար:

Իրավապաշտպանների դեմ իշխանության թշնամական քաղաքականության օրինակներ է բերել նաև «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը՝ հիշեցնելով DIY ակումբի պայթեցումից հետո որոշ պատգամավորների հովանավորչությունը հանցագործներին, գործի բացահայտման ձգձգումը, ԶԼՄ-ների քարոզը մայիսին կայացած Բազմազանության երթի դեմ, այդ երթը գեյ-պառադ որակելը, կազմակերպիչների դեմ մինչ այժմ շարունակվող հետապնդումները, նաև «Պարադա» ֆիլմի ցուցադրության միջնորդությամբ 27 ՀԿ-ների՝ վարչապետին ուղղված նամակի արհամարումը:

Զեկույցի հեղինակները իրավապաշպանների նկատմամբ ճնշում են որակել նաև Փաստաբանների մասին նոր օրենքը, որով իրավապաշտպաններին արգելվում է իրավաբանական գործունեություն ծավալել՝ առանց փաստաբանական արտոնագրի:

«Սոցիոսկոպ» ՀԿ-ի նախագահ Էվելինա Գյուլխանդանյանը խոսել է ՀՀ իշխանությունների գործելաոճին տրվող միջազգային կազմակերպությունների ոչ համարժեք գնահատականի մասին:

«ԵՄ ներկայացուցիչները մեզ ասել են, որ մեր կարծիքը կիսում են, սակայն քանի որ տնտեսանան շահեր ունեն տարածաշրջանում, չեն կարող ավելի խիստ նկատողություններ անել Հայաստանի իշխանություններին», – ասել է Գյուլխանդանյանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սոնա Այվազյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները կարողանում են ճնշումներ հրահրել իրավապաշտպանների նկատմամբ նաև երկրից դուրս:

Որպես օրինակ Այվազյանը նշել է Լոս Անջելեսում հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումը, որտեղ Մամիկոն Հովսեփյանին թույլ չեն տվել ելույթ ունենալ և հայաստանցի իրավապաշտպանները ստիպված են եղել բոյկոտել հանդիպումը:


«Երկու բան է խանգարում Հայաստանում մարդու իրավունքերի պահպանմանը. դա հայկական սփյուռքն է և միջազգային կազմակերպությունները»,- ամփոփել է գործընկերների ելույթները Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

  • Created on .
  • Hits: 2396
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association