Ոստիկանության պնդումները կեղծ են և շինծու (Տեսանյութ)
Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի
- Created on .
- Hits: 3264
Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի
Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք հարցադրումներ է ուղարկել Հայաստանի կառավարությանը` կապված 2008 թվականի մարտի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն սահմանելու հրամանագրով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու դրույթի կապակցությամբ:
2011թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Քոչարյանն ընդդեմ “Հրապարակ”-ի գործով վերջին նախնական դատական նիստը /դատավոր՝ Էդիկ Ավետիսյան/ : Նախորդ նիստի ընթացքում դատավորն ընդունել էր հայցի առարկա հանդիսացող հոդվածի հեղինակ Լուսինե Պետրոսյանին դատարանում հարցաքննելու հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը: Սակայն, վկան դատարան չէր ներկայացել, իսկ դատարան ներկայանալու ծանուցագիրը վերադարձվել էր` “հասցեն թերի է” մակագրությամբ:
2011թ.հուլիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում ոստիկանները բռնություն են գործադրել “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ, երբ վերջինս փորձել է կատարել իր մասնագիտական պարտականությունները: