Սպառնալիքներ ՀԱԿ ակտիվիստի նկատմամբ

Artashes-Sardaryan

2011թ. մարտի 14-ին, ժամը 9:20-ին Փափազյան-Քոչար խաչմերուկում գտնվող իր խանութի մոտից Արաբկիրի ոստիկանական բաժին բերման է ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արտաշես Սարդարյանը: Երբ վերջինս պահանջել է իրեն ներկայացնել ծանուցագիր, ոստիկանները ոլորել են նրա թևերը և տեղափոխել ոստիկանական բաժանմունք:

Բաժանմունքում Ա. Սարդարյանից պահանջել են չմասնակցել Հայ Ազգային Կոնգրեսի կողմից կազմակերպվող հանրահավաքներին և դրանց կազմակերպչական գործողություններին:

 

   Այստեսակ պահանջները մերժելուց հետո, ոստիկանները սպառնալիքներ են հնչեցրել Սարդարյանի նկատմամբ, մասնավորապես` սպառնացել են “ Խանութումտ պլան կգցենք, կգնաս, կփտես”: 2 ժամ պահելուց հետո Ա. Սարդարյանին բաց են թողել: Վերջին մեկ ամսվա ընթացքում Արտաշես Սարդարյանը արդեն 2-րդ անգամ է բերման ենթարկվում Արաբկիրի ոստիկանական բաժին հանրահավաքներին չմասնակցելու նպատակով:
Տեղեկատվությունը տրամադրել է Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը

 

  • Created on .
  • Hits: 3322
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association