Քրեական գործ ընդդիմադիր ակտիվիստի նկատմամբ

Samson-Khachatryan

2011թ. մարտի 13-ին, ժամը 16:00-ի սահմաններում ըստ ականատեսների` Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտի մոտ հատուկ ջոկատայինների հագուստով դիմակավոր անձինք կտրել են Սամսոն Խաչատրյանի /ընդդիմադիր ուժ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, բռնցքամարտի ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն/ ավտոմեքենայի ճանապարհը, նրան բռնությամբ նստեցրել են իրենց մեքենան և տարել անհայտ ուղղությամբ: Ապա, նրան բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական քննչական բաժին։ Ս. Խաչատրյանի հետ բերման էին ենթարկվել նաեւ այդ պահին ավտոմեքենայում գտնվող Միսաք Հովակիմյանը, Պողոս Տրմզյանը: Համաձայն մարտի 14-ի ՀՀ Ոստիկանության կողմից տարածած հաղորդագրության` ժամը 20:00-ին Ս. Խաչատրյանը ձերբակալվել է: Նրա հետ բերման ենթարկված անձինք որպես վկա հարցաքննվել և ազատ են արձակվել:

Մարտի 14-ին Սամսոն Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով/ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում/: Համաձայն ոստիկանության կողմից տարածած վերոնշյալ հաղորդագրության` “… 2011թ. մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ս. Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին: Ս. Խաչատրյանն բաժնում հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը …”:

http://www.police.am/am/operativampopagir/brnutyun-ishxanakan-nerkayacucchi-nkatmamb/2216-2011-03-14-16-45-03

  • Created on .
  • Hits: 3377
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association