Բռնի ուժով հոգեբուժարան տեղափոխված կինը բուժման կարիք ունի, եզրակացրել է հանձնաժողովը

amalya12      Մայիսի 10-ին Ավանի հոգեբուժական կլինիկա տեղափոխված Ամալյա Նազարեթյանը ներկայումս հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ նման եզրակացության է եկել Հայաստանի գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ ստեղծված հոգեբույժների մասնագիտական հանձնաժողովը:

 

 

«Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տևական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո», – ասված է պաշտնական հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ամալյա Նազարեթյանի հետ հանդիպել էին Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Անի Թորոսյանը, ովքեր փաստել են, որ հանդիպման պահին կինը «լիովին ադեկվատ էր»:


Նազարեթյանն իրավապաշտպաններին պատմել էր, թե ինչպես են իրեն բռնի ուժով կլինիկա տեղափոխել:

  • Created on .
  • Hits: 2655
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association