Ոստիկանությունում չեն ծեծել, դիմել են «մարտավարական հնարքների»

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է քաղաքացի Ռոբերտ Հովսեփյանին Ոստիկանության Կենտրոնի բաժնում ծեծի ենթարկելու գործովդատաքննությունը: Դատական նիստը սկսվել է դատախազի ճառով: Վերջինս միջնորդել է Հովսեփյանին ծեծած երկու օպեր-լիազորներին՝ Խաչիկ Բախբուդարյանին և Արտակ Բարսեղյանին մեղավոր ճանաչել և ազատազրկել 4 տարով՝ 2 տարի նախկին աշխատանքին վերադառնալու արգելքով:


Դատախազն իր ճառում նկատել է նաև, որ օպեր-լիազորներն անցել են իրենց լիազորությունները՝ բերման ենթարկվածին ծեծելով՝ մի շարք գողությունների մեջ խոստովանություն կորզելու համար, ավելին՝ դա արել են հոկտեմբերի 3-ին, մինչդեռ խախտումով արձանագրության մեջ գրել են, թե Հովսեփյանին բերման են ենթարկել միայն հոկտեմբերի 4-ին:
Նշենք, որ խոշտանգված Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու մեջ և դատապարտվել 7 տարվա ազատարկման:
Ինչպես Epress.am-ին փոխանցել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, այսօրվա նիստին ճառել են ասել նաև օպեր-լիազորների պաշտպանները:
Արտակ Բարսեղյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին ասել է, որ ամբաստանյալները չեն ծեծել Հովսեփյանին, այլ միայն «մարտավարական հնարքների» են դիմել՝ փորձելով թույլ չտալ, որ նա փախնի ոստիկանության բաժնից:
Մյուս ամբաստանյալի պաշտան Արայիկ Ալավերդյանը, ասել է, որ այդ «մարտավարական հնարքներին» ամբաստանյալները դիմել են իրենց վերադասների հրահանգով:
Նշենք, որ դատարանի առջև օպեր-լիազորների հարազատները բողոքի ակցիա էին անցկանցում՝ պահանջելով արդար դատավճիռ և «անմեղ ամբաստանյալների ազատ արձակում»:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին: ճառերով հանդես կգան ամբաստանյալները:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

  • Created on .
  • Hits: 2051
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association