Կոնգրեսի ակտիվիստների գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

2011թ. դեկտեմբերի 22-ին,Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 9-ին` Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ էր մնացել միայն Տիգրան Առաքելյանը: Նրան և Արտակ Կարապետյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Սարգիս, Արեգ, Վահագն Գևորգյաններին, Սահակ Մուրադյանին և Դավիթ Քիրամիջյանին` խուլիգանության մեջ:Մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ:Այսօրվա դատական նիստին էլ բացակայում էր երիտասարդներից երեքի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:Նրա հետ կապ հաստատել չի հաջողվել և դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը` այն նշանակելով դեկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին: Նշենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս դատական նիստն անցկացվում էր բավական փոքր  դահլիճում, և այնտեղ մի կերպ տեղավորվում էին լրագրողները, մեղադրվող երիտասարդների մի քանի հարազատներ և մեծ թվով ոստիկաններ` կարմիր բերետավորներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք գործով անցնում են որպես վկաներ: Նրանց մի մասն էլ դահլիճում տեղ չլինելու պատճառով մնացել էին կանգնած:Տեղեկացնենք նաև, որ այս քրեական գործում որպես վկա հանդես եկող ոստիկանների թվում է նաև Կենտրոնի ոստիկանության աշխատակից Էրիկ Պողոսյանը, ով Տիգրան Առաքելյանի մեկ այլ գործում  հանդես էր եկել որպես տուժող: Երբ հրապարակվեց նրա անունը` որպես գործում ներգրավված վկա, դահլիճում ներկաները սկսեցին ծիծաղել, լսվեց` «մշտական տուժող» արտահայտությունը:Նշենք, որ դատարանի դռների մոտ հավաքվել էին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները, որոնք ձեռքներին պահում էին Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատել արձակելու պահանջ պարունակող պաստառներ:

 

 

Տեղեկատվությունը` http://www.epress.am

Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի

 

 

  • Created on .
  • Hits: 3167
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association