Ինչու դատապարտյալների նկատմամբ չի իրականացվում դատավճռերով նշանակված հարկադիր բուժումը թմրամոլությունից

drugsՄի շարք քրեական գործերով, որոնցով մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 266 և 268 հոդվածներով, դատարանները դատավճիռ կայացնելիս, եթե ամբաստանյալը ունի կախվածություն թմրամիջոցներից, նշանակում են հարկադիր բուժում թմրամոլությունից: Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը դատավճիռն օրինական ուժ մտնելուց հետո այդ պահանջը չի կատարվում: Կարծում ենք հենց այս հանգմանքն էլ նպաստում է նրան, որ հետագայում պատիժը կրելուց դատապարտյալները ինչ ինչ ճանապարհներով փորձում են ձեռք բերել թմրամիջոցներ, որն էլ նոր քրեական գործերի հարուցման հիմք են հանդիսանում:

"Նուբարաշեն" ՔԿՀ դատապարտյալ` Հակոբ Գուրգենի Կարապետյանի նկատմամբ 20.06.2011 թ-ի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ. ԵԷԴ/0029/01/11/ դատավճռով հիմնական պատժի` ազատազրկման հետ կիրառվել է նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, այն է` հարկադիր բուժում թմրամոլությունից: Սահմանված դեղամիջոցը տրամադրելու պահանջով "Հելսինկյան ասոցիացիայի" փաստաբան Գայանե Խաչատրյանը դիմել է ՔԿ վարչություն, որտեղից մերժում է ստացել, դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին և մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել:
Ինչպես հայտնի է ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի համաձայն` "Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը (այսուհետ` դատական ակտ) դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը" քրեական պատասխանատվություն է առաջացնում:

Գաղտնիք չէ, որ այդ նպատակով պետ.բյուջեից գումարներ են հատկացվում դատապարտյալների բուժումն իրականացնելու համար, և հարց է առաջանում` ինչպես են սպառվում այդ գումարները և ում կողմից, եթե բուժումը չի իրականացվում:

 

  • Created on .
  • Hits: 2672
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association