Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ անմեղ անձանց մեղադրանք առաջադրելու հաշվին
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում /նախագահող դատավոր` Ս.Կոստանյան/ քրեական գործն ըստ մեղադրանքի Ավետիք Հենրիկի Հովհաննիսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3 մասի 1 կետով: Ըստ մեղադարական եզրակացության վերջինիս մեղադրանք են առաջադրել է այն բանի համար, որ իբրև վերջինս զենքի գործադրմամբ, առանձնապես խոշոր չափերի գույք ակնհայտ հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով դատապարտյալներ Սուրեն Գասպարյանի և Խաչատուր Մակարյանի հետ, 2009 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 18-ի սահմաններում, գնացել են Վալյա Ամիրխանյանին պատկանող բնակարան՝ ավազակային հարձակում կատարելու նպատակով:
- Created on .
- Hits: 2370