The court

Հերթական քաշքշուկը դատարանում

 

A.Martirosyan_September_72011թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 15:15 Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը Արմեն Մարտիրոսյանի, Կարեն Կարապետյանի և Պետրոս Հակոբյանի գործով: Դատական նիստի ամբողջ ընթացքում ամբաստանյալները եղել են ձեռնաշղթաներով: Նիստին ներկա են գտնվել 12 ոստիկան և 5 կարգադրիչ: Ամբաստանյալները դատարանից 1 շաբաթ ժամանակ խնդրեցին, որպեսզի միջնորդություն պատրաստեն դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Դատավորը տրամադրեց ընդամենը 30 րոպե:

Continue reading

  • Created on .
  • Hits: 3113
0
0
0
s2sdefault

Ինքնասպանության փորձ Արաբկիրի դատարանում. (մանրամասներ)

Arabkir-dataran-12011թ. օգոստոսի 29-ին Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը ինքնասպանության փորձ էր կատարել: Հելսինկյան ասոցիացիայի ունեցած տեղեկություններով Ա. Մարտիրոսյանը ինքն իրեն պատճառել է վնասվածքներ ձեռքի և որովայնի շրջաններում: Նա սկզբում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որից հետո նրան տեղափոխել են “Նուբարաշեն” ՔԿՀ բուժմաս: Բժիշկները ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանի կյանքը փրկել են, ձեռքերին և որովայնին  պատճառված վնասվածքների հետևանքով մոտ 150 կար է դրվել և այժմ այդ վիճակով վերջինիս պատրաստվում են տեղափոխել բանտախուց:

Continue reading

  • Created on .
  • Hits: 2952
0
0
0
s2sdefault

Ինքնասպանության փորձ Արաբկիրի դատարանում (տեսանյութ)

 

Arabkir-dataran-1Արմեն Մարտիրոսյանի գործով դատավարությունը սկսվել է 2010թ. օգոստոսին: Դատավարությունը ընթացքի մեջ է: Դատական նիստը տեղի է ունեցել 2011թ. օգոստոսի 29-ին, ժամը՝ 15:00-ին, Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Continue reading

  • Created on .
  • Hits: 3118
0
0
0
s2sdefault

Մեղադրողը անհայտ պատճառներով չի ներկայանում դատական նիստերին

Ամբաստանյալ Ա.Հովհաննիսյան   Փաստաբան Է.ԿոստանյանՇենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում /նախագահող դատավոր` Ս.Կոստանյան/ քրեական գործն ըստ մեղադրանքի Ավետիք Հենրիկի Հովհաննիսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3 մասի   1 կետով: Վերջինիս մեղադրվում է այն բանում, որ  իբրև զենքի գործադրմամբ, առանձնապես խոշոր չափերի գույք ակնհայտ հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով դատապարտյալներ Սուրեն Գասպարյանի և Խաչատուր  Մակարյանի հետ, 2009 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 18-ի սահմաններում, գնացել են Վալյա Ամիրխանյանին պատկանող` Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցք 2-րդ շենքի թիվ 9 բնակարան ավազակային հարձակում կատարելու նպատակով:

Continue reading

  • Created on .
  • Hits: 2813
0
0
0
s2sdefault

Դադարեցված են դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները

Սամվել Մնացականյան   լուսանկարը` www.­court.­am-իՀուլիսի 11-ին, 2011թ. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով դադարեցվեցին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները: 

Դատավոր Սամվել Մնացականյանը մայիսի 30-ին, 2011թ. բավարարել էր մեղադրյալ Ալբերտ Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը և մինչ այդ իր կողմից որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու որոշումը փոփոխության էր ենթարկել` թույլատրելի համարելով Խաչատրյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի նախաձեռնությամբ դատավոր Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Հունիսի 24-ին, 2011թ. ՀՀ արդարադատության խորհուրդը որոշում է կայացրել, որով դիմել է ՀՀ նախագահին դատավոր Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ` պատճառաբանելով, որ վերջինս առանց հիմնավորումների անձի նկատմամբ կիրառել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ:

Continue reading

  • Created on .
  • Hits: 5764
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association