Խոշտանգմամբ կորզված ցուցմունքներ

dataran-xdr-broyani-datՀՀ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող`  Խդր Մամոյի Բրոյանի  վերաբերյալ ՀՀ քր. օր. 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով, 268 հոդվածի 3-րդ մասով, 268 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով Սամվել և Մանվել Մարտիկի Ասատրյանների վերաբերյալ ՀՀ քր. օր. 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի  3-րդ մասով,   քրեական գործի դատական քննության  ընթացքում ամբաստանյալներ` Խդր Բրոյանը, Մանվել և Սամվել Ասատրյանները  ցուցմունքներ են  տվել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրենց նկատմամբ  խորթ մեթոդներ են կիրառվել, ենթարկվել են խոշտանգումների, ծեծի և բռնության: Սպառնալիքի ազդեցության տակ տվել են  իրականությանը չհամապատասխանող  ցուցմունքներ:

 ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայրում, ինչպես նաև քրեակատարողական  հիմնարկում արձանագրվել են նրանց մարմնի վրա եղած մարմնական վնասվածքներ, սակայն նկատի ունենալով, որ իրենց մշտական ուղեկցել են ոստիկաններ, վախի ազդեցության տակ ցուցմունք են տվել, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով:  Խդր Բրոյանի, Մանվել և Սամվել Ասատրյանների պաշտպաններ Ռուզաննա Սիրեկանյանը և Հրանտ Գևորգյանը ՀՀ Վճռաբեկ դատարան բողոք են բերել՝ ամբաստանյալների խախտված իրավունքները վերականգնելու նպատակով բեկանել 25.07.2011թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացրած որոշումը   և կայացնել նոր դատական ակտ: Վճռաբեկ բողոքը դեռևս քննության չի առնվել:

 

Անտեսելով ամբաստանյալների՝ դատարանի դահլիճում արված հայտարարությունները խոշտանգումների հետևանքով կորզված ցուցմունքների վերաբերյալ՝ 2011թ. օգոստոսի 26-ին, ժամը 12 :50-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գ. Ավետիսյանի նախագահությամբ հրապարակեց դատավճիռ, որով Խդր Մամոյի Բրոյանին դատապարտեց 12 տարվա, Մանվել և Սամվել Ասատրյաններին՝ 10 տարվա ազատազրկման:

  • Created on .
  • Hits: 3979
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association