Հարևաններն ու բարեկամները պաշտպանեցին հարսին ծեծած սկեսրոջը

akcia10

Այսօր Արտաշատի դատարանի շենքի առջև ընդհարում է տեղի ունեցել ակցիա անցկացնող երկու խումբ մարդկանց միջև:


Խմբավորումների հակասությունը վերաբերում է Մարիամ Գևորգյանի գործին, որով այսօր հերթական դատական նիստն է ընթացել դատարանում` փակ դատավարությամբ:
Հիշեցնենք, որ դատական գործով մեղադրվում է Գևորգյանի սկսեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, ով, գործի նյութերով, 2005-2010թթ. ընթացքում դաժանաբար ծեծել ու խոշտանգել է իր որդու` Դավիթ Զիրոյանի առաջին և երկրորդ կանանց`Մելինե Բայաթյանին և Մարիամ Գևորգյանին:


Մարիամ Գևորգյանին գործի ողջ ընթացքում սատարող «Ընդդեմ կանանց հանդեպ բռնության» կոալիցիան այսօր էլ նիստի ժամանակ ակցիա է անցկացնում դատարանի առջև` բաց դատավարություն պահանջելով:
Ինչպես Epress.am-ին հայտնել է դատարանում ներկա իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` այսօր կոալիցայի ակցիայի դեմ անցկացվել է սկեսուրին պաշտպանող ակցիա:

 


«Ազատություն անմեղ կնոջը», «Զրպարտիչ-շանտաժիստներ»  և նման այլ կոչեր կրող պաստառներով հակընդդեմ ակցիա անողները, Դանիելյանի փոխանցմամբ, Հայկանուշի բարեկամներն ու հարևաններն էին, ովքեր վստահեցնում էին, որ լավ են ճանաչում նրան, և կինն ունակ չէ մարդ ծեծելու: Դատարանի մոտ ներկա Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանի փոխանցմամբ` հակընդդեմ բողոքի մասնակիցները ցուցադրել են Մարիամի ծեծված մարմնի նկարներ և ասել, թե նա  մաշկային անբուժելի հիվանդություն է ունեցել և դա է պատճառը, որ  Զիրոյանը բաժանվել է նրանից: Հայկանուշ Միքայելյանի օգտին կազմակերպված ակցիայի մանսակիցները հեգնում ու սադրում էին Կոալիցիայի անդամներին և վիրավորական արտահայտություններ էին անում Մարիամ Գևորգյանի հասցեին:
Սկեսրոջ հարազատներն ասել են, որ Մարիամին պետք է դատել` սուտ մատնություն կատարելու համար:


Թեև Մարիամ Գրիգորյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը միջնորդել է շարունակել նիստերը բաց դատավարությամբ, դատավորը անփոփոխ է թողել որոշումը բավարարել Զիրոյանի առաջին կին Մելինե Բայաթյանի միջնորդությունը` փակ դատավարության մասին:
Այս փաստը, փաստաբանի խոսքով, վկայում է այն մասին, որ դատավորը անկողմնակալ չէ, քանի որ որոշման պատճառաբանության մեջ նա չի  ներկայացնում ապացույցներ, որ փակ դատավարությունը չի խոչընդոտի գործի արդար դատավարությանը և չի սահմանափակի ԶԼՄ-ների լուսաբանման իրավունքը:


Իրավապաշտպան Միքայել Դանիելյանին Արտաշատի դատարանի նախագահ Սարգսյանը ասել է, որ քանի որ տուժողներից մեկը դեմ է բաց դատավարությանը, դատի անցկացման կարգը չի փոխվի:


Հիշեցնենք, որ Զիրոյանի երկրորդ կինը` Մարիամ Գևորգյանը, Սանկտ Պետերբուրգից, որտեղ բնակվում է ընտանիքը, 10 ամիս խոշտանգումներից հետո հասել է Հայաստան, բուժում ստացել և բողոք ներկայացրել ամուսնու դեմ: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:

Լուսանկարները և տեսանյութը՝ Հելսինկյան Ասոցիացիայի:



akcia9

















akcia13





















akcia31

















akcia41

















akcia61

















akcia71
  • Created on .
  • Hits: 3164
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association