Հայտարարություն 08.07.2012-ի միջադեպի վերաբերյալ

“Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է 08.07.2012 թ-ին Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից  “Հելսինկյան ասոցիացիայի” դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել “ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը” դիտարկելու  առաքելություն իրականացնելիս:

Այս միջադեպը  մենք գնահատում ենք որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին  դեպքը չէ, երբ  “Հելսինկյան ասոցիացիայի” աշխատակիցներին բռնության են ենթարկում, կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին և այլ դիտորդներին,  որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է կամ համապատասխան ընթացք չի տրվել:


Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեև ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի՝ քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի  Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին:


Հ.Գ այն պահին երբ պատրաստվում էինք հայտարարությունը ուղարկել ԶԼՄ-ներին Ռուբեն Հայրապետյանը զանգահարեց Արման Վեզիրյանին ներողություն խնդրեց և հայտնեց, որ զղջում է իր կատարածի համար:

  • Created on .
  • Hits: 2652
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association