Elections

Կենտրոն համայնքի 10/18 ընտրատեղամասում Հելսինկյան ասոցիացիայի դիտորդները արձանագրել են քվեարկություն վարորդական իրավունքի վկայականով, թեև ՀՀ ընտրական օրենսգրքի 64 հոդվածի համաձայն` Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար`զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են /քվեարկում են/ զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում:

  • Created on .
  • Hits: 2088
0
0
0
s2sdefault

Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդներն արձանագրել են, թե ինչպես քաղաքացի Լյովա Սամվելյանը եկել է 10/18 ընտրատեղամաս՝ պահանջելով դադարեցնել ընտրությունները այն պատճառով, որ իր անձնագրի կնիքը անհետացել էր մոտ 40 րոպե անց: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ իրավունք չունի ընտրությունը դադարեցնելու: Քաղաքացին ցանկանում էր ընտրատեղամասում բողոք գրել, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ իրավունք չունի ընտրատեղամասում բողոք ներկայացնել տվյալ ընտրատեղամասի նախագահին և որ նա պարտավոր է գնալ ԿԸՀ բողոք ներկայացնելու համար: Լյովա Սամվելյանն ի վերջո հեռացել է ընտրատեղամասից առանց բողոք գրելու:

  • Created on .
  • Hits: 1989
0
0
0
s2sdefault

Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդներն արձանագրել են, թե ինչպես մի կին 13/27 ընտրատեղամասում մեկ առ մեկ մտել է բոլոր ընտրախցիկներ, իբրև թե "օգնելու" այն ընտրողներին, ովքեր տեսողական կամ այլ որևէ առողջական խնդիր են ունեցել, սակայն այդ մասին նշում չի կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

 

Continue reading

  • Created on .
  • Hits: 2001
0
0
0
s2sdefault

Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդներն արձանագրել են, թե ինչպես 13/26 ընտրատեղամասում հանրապետական կուսակցության վստահված անձը մտնում էր ընտրախցիկներ ընտրողների հետ՝ "օգնելով" նրանց: Նույն այս վստահված անձը զարմանալիորեն մոտ 40 րոպե անց հայտնվել է 13/28 ընտրատեղամասում:

  • Created on .
  • Hits: 1892
0
0
0
s2sdefault

Տեսնյութը՝ Հելսինկյան Ասոցիացիայի:

Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդները տեղեկացնում են, որ Էրեբունու 11/9 և 11/10 ընտրատեղամասերում կուտակումներ են առաջացել: Հանձնաժողովի նախագահը սակայն ոչինչ չի ձեռնարկում այս կապակցությամբ: Անտարբեր են նաև ոստիկանները: 

 

Continue reading

  • Created on .
  • Hits: 1666
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association