Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւո…

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբակցությունների միջև լեզվակռիվները, փոխադարձ վիրավորանքները, քաշքշուկները, ծեծկռտուքը: Պետության համար ճակատագրական աշխարհաքաղաքական իրավիճակում և անվտանգային սպառնալիքների հանդիման՝ հանրության ուշադրության կիզակետում ժողովրդի «ընտրյալների» տհաս, խուլիգանական վարքագիծն է և դրա անպատժելիությունը։ Քաղաքական գնահատականների և պատասխանատվության բացակայությունը հանգեցնում է նորանոր խայտառակ իրավիճակների և դրանց արդարացման: Հանրային դժգոհությունները մնում են անարձագանք և հանդգնորեն շարունակվում է խորհրդարանական «բեսպրեդելը»: 2023 թվականի ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում կրկին տեղի է ունեցել միջադեպ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, դրա նախագահ Ալեն Սիմոնյանի և խորհրդարանական ընդդիմության ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի մասնակցությամբ, որում ներգրավվել են անվտանգության ծառայության աշխատակիցները, հրահանգվել է անջատել եթերը, բռնությամբ դահլիճից հեռացվել են պատգամավորները: Որպես նախկին արարքի իրավական և քաղաքական հետևանքների բացակայության արդյունք՝ ՀՀ ԱԺ նախագահն այս անգամ սպառնացել է «թքել» պատգամավորների վրա։ Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս խստորեն դատապարտում ենք ՀՀ Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների, ատելության տարածման հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին և նրանց կողմից դրսևորվող այդպիսի վարքագիծը: Կրկին պահանջում ենք ԱԺ բոլոր պատգամավորներից և մասնավորապես՝ քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել՝ դատապարտելու և բացառելու սեփական կուսակիցների անպատասխանատու վարքագիծը: ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը: Կրկին հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովին՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել ինչպես ԱԺ նախագահին, այնպես էլ՝ այլ խորհրդարանականներին՝ պատգամավորին անհարիր վարքագիծ դրսևորելու համար պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ՝ հրաժարականի հարցը։ Մասնավորապես՝ ակնկալում ենք այս ուղղությամբ կոնկրետ քայլեր քաղաքական մեծամասնության կողմից, եթե այն առհասարակ զգում է որևէ պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների բարօրության համար: Իրավապահ մարմիններից և, մասնավորապես, ՀՀ դատախազությունից ակնկալում ենք քաղաքական չեզոքության ու պրոֆեսիոնալիզմի դրսևորում և պատշաճ արձագանք քրեական հանցակազմ պարունակող դեպքերին: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Հանրային լրագրության ակումբ Խաղաղության երկխոսություն ՀԿ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն Ինֆորմացիայի ազատության կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Փինք իրավապաշտպան ՀԿ

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազդեցությունը Սյունիքի մարզում» ծրագրին։ Ծրագիրը նպատակաուղղված է՝
  • նախաձեռնելու Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում երիտասարդների ներգրավվածությամբ իրականացված դատական մշտադիտարկման ու դատաիրավական բարեփոխումներին ուղղված ծրագրերի արդյունքների և հաջողված փորձի ներդնումն ու տարածումը Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Կապան և Գորիս քաղաքներում, մասնակից երիտասարդների իրավական գիտելիքի և կարողությունների զարգացման, իրավական ոլորտում որոշում կայացնողների հետ փորձի փոխանակման հանդիպումների ու հանրային բանավեճի միջոցով,
  • ինչպես նաև շարունակելու խրախուսել Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում երիտասարդ տղաների ու աղջիկների մասնակցությունը դատական մշտադիտարկման ու դատաիրավական բարեփոխումներին ուղղված միջոցառումներին,
  • լայնորեն հանրայնացնելու և ջատագովելու ձեռք բերված արդյունքները՝
այդպիսով նպաստելով քաղաքացիական վերահսկողության և մշտադիտարկման իրականացմանը դատարաններում՝ դրանց գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով։ Ծրագիրը մեկնարկել է 2023թ․ ապրիլի 1-ին և կտևի 4 ամիս։ Ծրագրի իրականացման երկրորդ ամսին նախապատրաստական ուսուցողական դասընթաց անցնելով՝ ընդգրկված մասնակիցները կազմակերպության փորձառու դատական մշտադիտարկողների աջակցությամբ և ղեկավարությամբ կայցելեն տեղի դատարաններ և կիրականացնեն քրեական գործերով դատական նիստերի մշտադիտարկում՝ ձեռք բերելով և զարգացնելով իրավական և, մասնավորապես, դատական մշտադիտարկման գործնական գիտելիքներ ու կարողություններ։ Ծրագրի ավարտին, մշտադիտարկման միջոցով ձեռք բերված արդյունքների հիման վրա, կմշակվեն դատական համակարգի բարեփոխումներին ուղղված առաջարկներ, կկազմվի զեկույց։ Ուշադրությո՛ւն Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք դիմել մինչև սթ ապրիլի 17-ը՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, քաղաք, տարիքը, ուսումնական հաստատության անվանում) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ karinetorosyan@hahr.am Դիմորդների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով։ Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ։    

Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք

Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական,  քաղաքացիական և վարչական գործերին։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Հարկ է նշել, որ ողջամիտ ժամկետները դատարանի կողմից շատ հաճախ խախտվում են։ Գործեր կան, որ դատարանում քննվում են 6-7 տարի շարունակ։  Գործերի քննության ժամկետները խախտվում են ինչպես դատավարության մասնակիցների չներկայանալու, փորձաքննություն նշանակելու, այնպես էլ դատավորների ծանրաբեռնվածության պատճառով։ Ըստ վիճակագրության՝ 2020 թվականին Հայաստանում 100 հազար բնակչությանը բաժին է ընկել 8 դատավոր, մինչդեռ Եվրոպայի խորհրդի երկրներում այս թիվը կրկնակի է։ 2020 թ-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել շուրջ 37 հազար քաղաքացիական գործ, հաջորդ տարի այս թիվը կրկնապատկվել է։ 2022 թ դեկտեմբերի դրությամբ գործերի թիվն անցնում է 65 հազարը, որը քննել կամ քննում է ընդամենը 35 դատավոր։ Այսինքն՝ մեկ դատավորին միջինը բաժին է ընկել շուրջ երկու հազար քաղաքացիական գործ, և դատավորի ծանրաբեռնվածությունը թույլատրելիից մեծ է երեք անգամ։ Նույն վիճակն է նաև քրեական գործերով։ Դատարանի անկախ և անաչառ լինելու սահմանադրական երաշխիքը բխում է նաև 26.04.2002 թ. ՀՀ կողմից վավերացված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական համաձայնագրի 6-րդ հոդվածից, ըստ որի յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ, անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։ Դատարանի անկախությունը և անկողմնակալությունն արդար դատաքննության իրավունքի հիմնարար բաղադրիչ են, որը նշանակում է դատարանի անկախություն իշխանություններից և դատարանի պատրաստակամություն վեճը լուծել արդարացի և անաչառ մոտեցմամբ՝ ազատ ցանկացած տեսակի կանխակալ և կողմնակալ վերաբերմունքից: Սա նշանակում է կողմնակալ վերաբերմունքի ցանկացած անգամ չափավոր դրսևորման բացառում։ Հայաստանում գործում է եռաստիճան դատական համակարգ՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ։ Եռաստիճան դատական համակարգում հաջողության չհասնելուց հետո, մեր քաղաքացիները արդարություն  են փնտրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում,  թեև այնտեղ  որոշում կայացնելը կարող է տևել տարիներ։  Ըստ ՄԻԵԴ-ի  Հայաստանի դեմ կայացված վճիռների՝  ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումները երկրորդ տեղում են, իսկ  առաջին տեղում՝ արդար դատաքննության իրավունքի խախտումն է։ Սա նշանակում է՝ Հայաստանում  արդար դատաքննությունը պարբերաբար խախտվում է։ Դեռ   2019 թ․ մայիսի 20-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
  • «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
 
  • Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:
 
  • Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը»։
Ցավով պետք է արձանագրել, որ պետության առաջին դեմքի խոստումներից և որեւէ մեկը չի իրականացել։ Ավելին՝ քաղաքական  պատվերներով  ակնհայտ անարդար վճիռներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն հրաժեշտ չտվեց դատավորի աթոռին՝ ավելի  պարգևատրվեց նոր պաշտոնով։  Ներկայումս նա զբաղեցնում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի  նախագահի պաշտոնը։ Չնայած իրավապաշտպանների ու փաստաբանների քննադատությանը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց  հրամանագիրը,  որով  59-ամյա Մարտիրոսյանը համակարգում է 60 դատավորների աշխատանքը։ Նրա վճիռներով բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, դատապարտվել, այնուհետև արդարացվել են։ Դատավորներին համակարգից հեռացնելու հարցը ևս լուծվում ըստ նպատակահարմարության։  Բարձրագույն դատական խորհուրդն ամիսներ առաջ որոշում կայացրեց դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյան լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: Կայացման համար հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Սիոֆրա Օ’Լիրին այս տարվա սկզբին հրապարակել է դատարանի 2022 թվականի գործունեության մասին զեկույց՝ ներկայացնելով  Եվրախորհրդի անդամ երկրներին, այդ թվում՝ նաև Հայաստանին վերաբերող նախորդ տարվա վիճակագրությունը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում ամենաշատը ոտնահարվել են անձի ազատության, անվտանգության և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանվելու իրավունքները։ Նախորդ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ քննած  31 դիմումների վերաբերյալ կայացրել է 21 վճիռ, փոխհատուցումների ընդհանուր գումարային արժեքը զեկույցում նշված չէ։   Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիրքորոշումը, որի համընկնումն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:      

Մերժել Վրաստանում առաջարկվող «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

16 փետրվարի, 2023թ․ Ընդհանուր թվով 40 միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպություններ, որոնց շարքում նաև «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, հայտարարություն են տարածել Քաղաքացիական համերաշխության հարթակում՝ արտահայտելով  իրենց մտահոգությունը Վրաստանի «Ժողովրդական իշխանություն» նորաստեղծ նախաձեռնության կողմից առաջարկվող «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ։ «Մենք գտնում ենք, որ օրենքի նախագիծը վերահսկող և սահմանափակող է՝ կրկնօրինակելով ավտորիտար պետությունների պրակտիկան, որը խաթարում է միավորումների և խոսքի ազատությունը` այդպիսով լուրջ վտանգ ներկայացնելով երկրում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության համար: ․․․Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հորդորում ենք Վրաստանի խորհրդարանի անդամներին չընդունել «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ առաջարկվող օրենքը, քանի որ այն հետագայում երկիրը կներքաշի Ռուսաստանի քաղաքական ազդեցության ուղեծիր՝ հեռացնելով վրաց ժողովրդին եվրոպական ձգտումներից»,- մասնավորապես նշվում է հայտարարության մեջ։ Հայտարարության ամբողջական տեքստն անգելերենով կարող եք գտնել՝ այցելելով հետևյալ հղումով՝ https://www.civicsolidarity.org/article/1903/repel-proposed-foreign-agents-law-georgia

9 տարի անց դատախազությունը համակերպվեց․ Կարեն Կունգուրցեւը սպանություն չի կատարել

9 տարի անց ՀՀ Գլխավոր դատախազությունը ընդունեց այն փաստը, որ Կարեն Կունգուրցեւը սպանություն չի կատարել։ Հիշեցնենք, որ  2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա հիվանդանոցում մահացել: Դեպքից ժամեր անց Կարեն Կունգուրցեւը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։ Առաջին ատյանը արդարացրել էր Կունգուրցեւին, իսկ Վերաքննիչ դատարանը առաջադրել էր նոր մեղադրանք՝ դիտավորությամբ անձին մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ: Վճռաբեկ դատարանն էլ բեկանել էր գործը եւ ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։ 2019 թ-ից գործը քննող դա…
Hovhanna Torosyan
Hovhanna Torosyan

Խաղաղ հավաքների ազատությունը որպես ժողովրդավարական հասարակության անկյունաքար

Խաղաղ հավաքների ազատությունը ժողովրդավարական հասարակության անկյունաքարերից մեկն է։ Այն մարդու հիմնարար իրավունք է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ մարդու իրավունքների միջազգային մի շարք փաստաթղթերով։ Գոյություն ունեն հանրային հավաքների բազմազան ձևեր, որոնք պաշտպանվում են …
2022 թվականի սեպտեմբերի 20-ից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի» մեկամյա ծրագիրը։ Այն նպատակաուղղված է խրախուսել  հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը՝ (ա) ազգային օրենսդրո…

2022 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Հայաստանում անկախ և թափանցիկ դատական համակարգ ունենալու ճանապարհին» ծրագիրը։ Ծրագիրը նպատակաուղղված էր դատական կառույցների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բա…


ՇՆՈՐՀԱՎՈ’Ր

Խոսել Հելսինկյան ասոցիացիայի հիմնադիր Միկա՝ Միքայել Դանիելյանի մասին որպես իրավապաշտպան նշանակում է քիչ կամ գրեթե ոչինչ չասել մի մարդու մասին, ով իր եզակի ու անկրկնելի հետքը թողեց այդ ոլորտում։ Կոլորիտային մտածողության, հարցերի նկատմամբ մոտեցումների, դրանց անակնկալ լուծումներով ու աննախադեպ գաղափ…

Հրաչյա Գեւորգյանի գործով նախադեպային որոշում

2017թ․ ապրիլի 5-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Հրաչյա Գեւորգյանի գործով   ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել։ Դատարանը որոշել է բավարարել տուժողի մոր՝ Նախշուն Ենգիբարյանի ներկայացուցիչներ Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի բողոքները։ Դատարանը որոշել է բեկանել եւ փոփոխել  առաջին ա…

Խոշտանգման մեղադրանք ՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալին

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ս. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 309.1․ «Խոշտանգում» հոդվածով։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Հիշեցնենք․ տուժող  Վրեժ  Մկրտումյանը  հայտնել էր, որ  նախորդ տարվա  հոկտեմբերի 29-ին Ստեփան…

 Վահան Բադասյանը  կբացակայի ՀՀ-ից

Իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող Վահան Բադասյանը կբացակայի ՀՀ-ից։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր արտահերթ նիստում  բավարարել է պաշ…

Խոշտանգման մեջ մեղադրվողներն ավելի բարձր պաշտոններ են ստացել

Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում, կարծես, օրինաչափ է դարձել, որ խոշտանգում կատարող անձանց պաշտոնները բարձրացվում են։ Ոստիկանապետը, տարբեր տարիների ընթացքում, մի շարք անձանց պաշտոններ է բարձրացրել։ Այս եզրահանգմանը գալու համար ուսումնասիրել ենք մի շարք գործեր։ Երկար տարիներ ոստիկան…

«Երիտասարդները հանուն անկախ ու թափանցիկ դատական համակարգի․ մշտադիտարկումը քրեական արդարադատության մեջ» զեկույց

Մշտադիտարկումն իրավապաշտպան գործունեության մաս է, առանց որի անհնար է իրավական ճանապարհով և ճնշումների բացառմամբ հասնել հասարակական կյանքի փոփոխությունների: Իրավապաշտպաններն իրականացնում են մշտադիտարկում մարդու իրավունքների ոտնահարման մասին տեղեկությունները հաստատելու կամ հերքելու համար, հավաքում …

«Երիտասարդները հանուն անկախ ու թափանցիկ դատական համակարգի․ մշտադիտարկումը քրեական արդարադատության մեջ» ամփոփ զեկույցի ներկայացում

2021թ․ նոյեմբերի 30-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ամփոփեց հուլիսի 15-ց մեկնարկած  «Իրավական ոլորտում վերապատրաստված երիտասարդ քաղաքացիները որպես անկախ և թափանցիկ դատական համակարգի երաշխավորներ»  փորձնական ծրագիրը։ Ծրագիրը նպատակաուղղված էր    բարձրացնել թ…

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

5 նոյեմբերի, 2021 թ. 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող ագրեսիվ գործողությունների պայմաններում նախաձեռնվում է սահմանազատման (դելիմիտացիա) և…

Վճռաբեկ դատարանը փաստել է՝ խախտվել է մարդու՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը․Արմեն Աղաջանյանի գործ

Վճռաբեկ դատարանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգված Արմեն Աղաջանյանի գործով որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ 30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի…

Կարեն Կունգուրցեւը երկրորդ անգամ արդարացվեց

15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւը երկրորդ անգամ արդարացվեց։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը ճանաչեց  եւ հռչակեց Կարեն Կունգուրցեւի անմեղությունը։ Այս գործը ներպետական բոլոր երեք ատյաններով անցել  եւ կրկին  վերադարձել էր  Լոռու մա…

Video


Featured Topics


Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին։ 9 դատական նիստ անցկացնելուց հետո նախագահող  Լեւոն Ավետիսյանը թոշակի է անցել։ Երկրորդ դատավոր Մարինե Մելքոնյանը  անցկացրած 36 դատական նիստերից հետո գործուղվել է այլ դատարան։ Այս գործով  դատաքննությունն արդեն ավարտվել էր, մնացել էր միայն լսելու ամբաստանյալի վերջին խոսքը, այնուհետեւ դատա…

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբակցությունների միջև լեզվակռիվները, փոխադարձ վիրավորանքները, քաշքշուկները, ծեծկռտուքը: Պետության համար ճակատագրական աշխարհաքաղաքական իրավիճակում և անվտանգային սպառնալիքների հանդիման՝ հանրության ուշադրության կիզակետում ժողովրդի «ընտրյալների» տհաս, խուլիգանական վարքագիծն է և դրա անպատժելիությունը։ …

Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին։ 9 դատական նիստ անցկացնելուց հետո նախագահող  Լեւոն Ավետիսյանը թոշակի է անցել։ Երկրորդ դատավոր Մարինե Մելքոնյանը  անցկացրած 36 դատական նիստերից հետո գործուղվել է այլ դատարան։ Այս գործով  դատաքննությունն արդեն ավարտվել էր, մնացել էր միայն լսելու ամբաստանյալի վերջին խոսքը, այնուհետեւ դատա…

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբա…

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազ…

Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք

Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական, …

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբա…

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազ…

Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք

Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական, …

Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւո…

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբա…

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազ…

Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք

Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական, …

Մերժել Վրաստանում առաջարկվող «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

16 փետրվարի, 2023թ․ Ընդհանուր թվով 40 միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպություններ, որոնց շարքում նաև «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, հայտարարություն են տարածել Քաղաքացիական համերաշխության հարթակում՝ արտահայտելով  իրենց մտահոգությունը Վրաստանի «Ժողո…

Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւո…

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբա…

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազ…

Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք

Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական, …

Most Popular



© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ