Skip to main content

Front Line Defenders-ի 2018 թվականի մրցանակաբաշխությունը

Այսօր Front Line Defenders-ը հրապարակել է Վտանգի մեջ գտնվող իրավապաշտպանների՝ 2018 թվականի մրցանակի հաղթողների անունները: Տարածաշրջանային հաղթողներն են Սոնի Սորին (Հնդկաստան), Նուրջան Բայսալը (Թուրքիա), LUCHA շարժումը (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), La Resistencia Pacífica de la Microregión de Ixquisis-ը (Գվատեմալա), Հասան Բուրասը (Ալժիր):

Դուբլինի քաղաքապետարանի սրահում տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալ Քեյթ Գիլմորը ներկայացրել է Նուրջան Բայսալին, ով 2018 թվականի համաշխարհային դափնեկիրն է:

«Այսօր մենք պատվում ենք այն պաշտպաններին, ովքեր աշխատում են աշխարհի ամենավտանգավոր վայրերում, վտանգելով իրենց անվտանգությունը, որպեսզի խաղաղորեն պահանջեն արդարություն եւ մարդու իրավունքներ իրենց համայնքների համար», – հայտարարել է Front Line Defenders-ի գործադիր տնօրեն Էնդրյու Անդերսոնը Դուբլինում հաղոթների անունները հրապարակելիս:

Մանրամասն տեղեկույթի համար այցելեք Front Line Defenders-ի https://www.frontlinedefenders.org/en/front-line-defenders-award կայքէջը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *