• Slideshow1
  • John Hay
  • vladimir-visotskiy
  • Honoré Mirabeau 4
  • Hunter S tomson
  • «Ժողովրդավարությունը վատ վարչակարգ է, բայց ոչ ոք ավելի լավը դեռ չի հորինել»:

    Ուինստոն Չերչիլ ,Բրիտանացի քաղաքական գործիչ
  • «Պետական բռնակալության սարսափը հազվադեպ է տեսնում նա, ով չի փորձում դրան դիմակայել»:

    Ջոն Հեյ ,Ամերիկացի դիվանագետ
  • «Իրական խենթերը քիչ են, ահա և չկա առաջնորդ»:

    Վլադիմիր Վիսոցկի ,Դերասան և պոետ
  • «Կամավոր ստրուկներն ավելի շատ բռնապետներ են ստեղծում, քան թե բռնապետները՝ ստրուկներ»:

    Օնորե Գաբրիել Միրաբո ,Ֆրանսիացի քաղաքական գործիչ
  • «Ազատությունը մեռնում է այն ժամանակ, երբ այն պետք չէ»:

    Հանթեր Ս. Թոմսոն, ամերիկացի լրագրող
Hrach_nkar.jpg

2018թ. փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթ) կքննվի Արմավիր ՔԿՀ-ում մահացած կալանավոր Հրաչյա Գևորգյանի իրավահաջորդի (ներկայացուցիչների) բողոքը:

Հր. Գևորգյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը ՀՔԾ-ում կարճվել էր: Գևորգյանի մայրը պնդում է, որ նրան սպանել են: Իրավահաջորդի ներկայացուցիչները ներկայացրել էին բազմաթիվ փաստեր և ապացույցներ այն մասին, որ Հր. Գևորգյանի մահը վրա է հասել մի շարք պաշտոնատար անձանց և բուժաշխատողների անգործության կամ հանցավոր գործողությունների հետևանքով:

  • Դիտումներ: 252
0
0
0
s2sdefault

Այսօր Միքայել Դանիելյանի ծննդյան օրն է

Mika_nkar.jpg

Սիրելի՛ Միքայել, շնորհավոր ծնունդդ։ Դու մեր և բոլոր նրանց սրտերում ես, ովքեր երբևէ առիթ են ունեցել ճանաչել քեզ և քեզ հետ լինել մարդու իրավունքների և արդարության համար պայքարում։  Մենք ապրում և գործում ենք՝ քո մասին խենթ և գեղեցիկ հիշողություններով:

  • Դիտումներ: 316
0
0
0
s2sdefault
Helsinkyani_nkar_gunavor.jpg
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ կիրառված բռնությունը:

Իշխող վարչակազմն իր գործելաոճն ամբողջությամբ տեղափոխել է բռնությունների և ահաբեկումների դաշտ: Քաղաքական ընդդիմադիրների բացահայտ ապօրինի հետապնդումները, նրանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարները վկայում են, որ հասարակությունը գործ ունի հանցավոր վարչակարգի հետ:

Վարչակազմն այլևս չի ընտրում մեթոդ կամ միջոց. համակարգված բռնության են ենթարկվում իրենց համար անհաճո բոլոր անձիք, այդ թվում նաև կին քաղաքական գործիչները:Այս ապօրինությունները հովանավորվում և հրահանգավորվում են ժողովրդի իշխանությունը յուրացրած մեկ կուսակցության և դրա առաջնորդի կողմից:

Պետական ամբողջ իշխանությունն իր մարմիններով հանդերձ ծառայում է ՀՀԿ-ին և անձամբ Սերժ Սարգսյանին: Ցավալիորեն բոլորիս համար սովորական երևույթ են դարձել անպատժելի բռնություններն ու ֆիզիկական հաշվեհարդարները, համակարգից դուրս ցանկացած քայլ հետապնդվում և չեզոքացվում է օրենքից դուրս միջոցներով կամ մեթոդներով:

Կասկած չունենք, որ վարչախմբի շահերը սպասարկող իրավապահ մարմինները չեն բացահայտելու հանցագործներին և կազմակերպիչներին, հետևաբար նրանց իրավաչափ պահանջներ չենք ներկայացնում. «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ կիրառված բռնությանը նախորդած այլ բռնությունների դեպքերով ոչ մի բացահայտում մինչ օրս չի իրականացվել:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին՝ միավորվել և համատեղ ուժերով պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
  • Դիտումներ: 1117
0
0
0
s2sdefault

Հայտարարություն գործադուլի մասին

_Արայիկ.jpg
Ի ծանուցում դատավորների՝ մենք՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբաններ Նինա Կարապետյանցս և Արայիկ Պապիկյանս հայտարարում ենք, որ 2018 թ. փետրվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ հայտարարում ենք գործադուլ:

Տեղեկացնում ենք, որ նշված ժամանակաընթացքում չենք ներկայանալու դատավորներ Տիգրան Գրիգորյանի, Արայիկ Մելքումյանի, Կարինե Պետրոսյանի, Գագիկ Հեբոյանի, Նաիրա Հովսեփյանի, Վահե Խալաթյանի, Արմեն Խաչատրյանի, Լուսինե Աբգարյանի, Աշոտ Մանուկյանի, Արթուր Օհանյանի, Մեսրոպ Մակյանի, Արտուշ Գաբրիելյանի, Տաթևիկ Գրիգորյանի վարույթներում գտնվող առաջիկա 16դատական նիստերին։  

Փաստաբաններ Ն. Կարապետյանց Ա. Պապիկյան

09.02.2018 թ.
  • Դիտումներ: 2127
0
0
0
s2sdefault

Հայտարարություն փաստաբանների հետապնդումների մասին

Helsinkyani_nkar_gunavor.jpg
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ
Հայտարարություն փաստաբանների հետապնդումների մասին

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում ՀՀ իշխանությունները շարունակում են սրնթաց արագությամբ հետընթաց ապահովել:

Հաշված օրերի ընթացքում, օրենքի ակնհայտ խախտումներով, Ազգային ժողովը քննարկեց փաստաբաններին տուգանելու մասին օրինագծերը:

Իշխանությունների այդօրինակ հապճեպ գործելակերպը վկայում է, որ փաստաբանին տուգանելու նախաձեռնությունը կեղծ և արհեստական օրակարգ է:

Փաստաբանի իրավունքների սահմանափակման ցանկացած փորձ դատապարտված է տապալման: Այդ անպտուղ ու անհեռատես քաղաքականությունը միայն ծանր հետևանքների է հանգեցնելու, և այն չի բխում հասարակության և պետության շահերից։ Իշխանությունների որդեգրած պատժիչ գործառույթներն ուղղված են ոչ միայն փաստաբանների, այլ հանրության յուրաքանչյուր անդամի դեմ, ով համարձակվում է իրացնել իր պաշտպանության իրավունքը: Համոզված ենք, որ այդ իրավունքից օգտվելու անհրաժեշտություն մոտ ապագայում ունենալու են իրենք՝ օրինագծերի ներկայիս ջատագովները:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն, վերահաստատելով իր՝ 2017թ. նոյեմբերի 11-ի հայտարարության կոչը, սատարում և միանում է բոլոր այն միջոցառումներին ու հայտարարություններին, որոնք ուղղված են օրինագծերի դեմ պայքարին:

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ անձանց ու կառույցներին՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով շարունակաբար պայքարել անապատացված արդարադատության ոլորտում միակ օազիսը համարվող փաստաբանությանը և իրավապաշտպանությանն ուղղված չարիք հանդիսացող այդ երևույթի դեմ:

Միաժամանակ հայտարարում ենք, որ խնդիրը սեղմ ժամկետներում չլուծելու դեպքում Հելսինկյան ասոցիացիան կքննարկի իր փաստաբանների առաջիկա, առավել ակտիվ գործողություններով հանդես գալու հարցը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Նինա Կարապետյանց, նախագահ, փաստաբան,
Արայիկ Պապիկյան, խորհրդի նախագահ, փաստաբան

08.02.2018թ.
  • Դիտումներ: 317
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association