Բանակ

Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հերթական զոհը

01.jpg

Իր խախտված իրավունքերի վերականգնման նպատակով իրավաբանական աջակցության խնդրանքով այսօր Հելսինկյան ասոցիացիա է դիմել Երևան քաղաքի բնակիչ Ա․ Գ․-ն՝ հայտնելով, որ   տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում ունի խիստ արտահայտված կրծքավանդակի սկոլյոզ և սրտի հետ կապված խնդիրներ, որոնք անհամատեղելի են նրա կողմից զինվորական ծառայության հետ: Առկա են հիվանդությունները հաստատող մասնավոր հետազոտությունների արդյունքները։ Այնուամենայնիվ, կենտրոնական բժշկական հանձնաժողովը դրանք բավարար հիմք չի ընդունում Ա․Գ․-ին զինվորական ծառայության համար ոչ պիտանի համարելու համար, և որոշում է կայացվել Ա․Գ․-ին զորակոչել զինվորական ծառայության՝ առանց նույնիսկ համապատասխան լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու։Կատարվել են միայն սրտի էխոգրաֆիա և կարդիոգրամա, որոնք չեն կարող ամբողջովին հիմնավորել կամ հերքել մեր դիմորդի մոտ ախտորոշված հիվանդությունները։

Զորակոչիկ երիտասարդը տառապում է նաև սուր ալերգիկ հիվանդությամբ։ Հանձնաժողովի կողմից չեն նախաձեռնվել նաև ալերգիան հաստատող կամ հերքող հետագա հետազոտություններ։

Երիտասարդը կանչվել է կենտրոնական բժշկական հանձնաժողով հուլիսի 24-ին, հաջորդ օրն իսկ տեղեկացվել, որ համարվում է ծառայության համար պիտանի և մեկնում ծառայության հուլիսի 28-ին։

Այսօր դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ահազանգել Պաշտպանության նախարարության թեժ գիծ, էլեկտրոնային գրություններով դիմել ՀՀ պաշտպանության նախարարին և պետական վերահսկողության ծառայության պետին։

Խնդիրը հրատապ է, ժամանակը շտապեցնող։ Ըստ այդմ, ակնկալում ենք իրավասու պաշտոնատար անձանց արագ արձագանքը և նրանց կողմից իրավասու մարմիններին ուղղված համարժեք հանձնարարականներն առնվազն մեկօրյա ժամկետում՝ նախքան տղայի մեկնումը՝ ուղղված զորակոչիկի առողջական վիճակի հետազոտությանը և նրա իրավունքների վերականգնմանը։  

Անհրաժեշտ տեղեկույթի համար դիմել․

Նինա Կարապետյանց

հեռ․՝ 091193087

Արման Վեզիրյան

հեռ․՝ 095417979

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1299
0
0
0
s2sdefault

ՎԱԼԵՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՈՐԸ ԿՓՈԽՎԻ

Հունիսի 6-ին Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում կշարունակվի 2010 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի գործով դատավարությունը:

Այսօր Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ինչպես նաև  մի խումբ այլ ծնողներ, որոնց երեխաները նույնպես բանակում մահացել են ոչ մարտական պայմաններում, բողոքի ակցիա էին իրականացնում նախագահական նստավայրի դիմաց:

Մեզ հետ զրույցում Նանա Մուրադյանն ասաց, որ իր որդու մասով գործը կասեցրել են, որի մասին ինքը տեղյակ չի եղել:

«2015 թվականի նոյեմբերի 7-ին են կասեցրել իմ տղայի սպանության գործը: Այդ մասին տեղեկացել ենք ԱԺ-ի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տված տեղեկանքներից: Երբ որ ինձ տվեցին այդ տեղեկանքները,ես վերջում կարդացի, որ մեղադրյալ անձի անհայտ լինելու պատճառով քրեական գործը կասեցվել է»,- ասաց Նանա Մուրադյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին կասեցման դեմ բողոք են ներկայացրել դատախազություն և գործն արդեն  գտնվում է դատարանում: Նանա Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ այս գործով դատավոր է փոխվել:   

Մանրամասները՝ տեսանյութում
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1744
0
0
0
s2sdefault

Մահացած զինծառայողի ճակատին արյունազեղում կա

ruboՄայիսի 11-ին ԱԻՆ փրկարար ծառայության ջրասուզակները ՀՀ ՊՆ ծառայողների հետ Տանձիկ լճից հայտնաբերել են Վայոց ձորի զորամասի զինծառայող Մերուժան Հարությունյանի դին, որը օրեր առաջ դուրս էր եկել զորամասից և տևական ժամանակ հայտնի չէր նրա գտնվելու վայրը: Վերջինիս դին  հայտնաբերելուց հետո նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որին մասնակցել է փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1245
0
0
0
s2sdefault

«Հայրենիքը չխնայեց նրանց կյանքը». ֆիլմաշար

975376 716799751674103 265917312 n«Հելսինկյան Ասոցիացիան»  eTV-ի ծրագրի շրջանակներում ներկայացնում է «Հայրենիքը չխնայեց նրանց կյանքը» ֆիլմաշարը, որտեղ անդրադարձ է կատարվում բանակում տեղ գտած խնդիրներին, մահացության դեպքերին, դրանց պատճառներին, հանրությանը ներկայացվող ապատեղեկատվությանը, առանձին դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննական և դատաքննական խախտումներին:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1492
0
0
0
s2sdefault

Սպանված զինվորների ծնողները հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազի հետ. Տեսանյութ

10012446 652600328121074 789528776 n27.02.2014 թվականին կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը խոսք էր տվել հանդիպել ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ծնողների հետ, առաջարկելով ցանկության դեպքում ներկայանալ լրագրողների հետ:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1303
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association