Ոստիկանություն

Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

Helsinkyani_nkar_gunavor.jpg
Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին 

2018 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյանն առընթեր Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (Կոլեգիայի) անդամ Հունան Պողոսյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է՝ «Հասարակությունում վխտող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել ու շարունակելու է» և «միշտ ոստիկանությունը կոնկրետ էս վիժվածքներին պատժել է»: Հունան Պողոսյանին պաշտոնի նշանակել եք Դուք՝ Ձեր հրամանագրով:

Թեև անչափ կարևոր է, թե ում է ուղղված նրա այդ արտահայտությունները, այդուհանդերձ ցանկանում ենք հասկանալ՝ Դուք նրան պաշտոնի նշանակե՞լ եք այդ դատապարտելի բառապաշարի, թե՞ ոստիկանական գործառույթներ իրականացնելու համար: Ինչ վերաբերում է այդ խոսքերի հասցեատիրոջը կամ հասցեատերերին, ապա որևէ անձ, առավել ևս բարձր պաշտոնատար անձ, իրավունք չունի անձանց մասին նման արտահայտություններ թույլ տալ:

Սույն դեպքում անմեղության կանխավարկածի կամ սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Պետական բարձրաստիճան պաշտոնյան իր վարքով ու աշխատանքով պարտավոր է օրինակ ծառայել իր ենթականերին ու հանրությանը. դա՞ է Հ. Պողոսյանի օրինակն իր ենթակա ոստիկանության աշխատակիցների կամ հանրության համար: Պահանջում ենք ապահովել Նախագահի հրամանագրի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ հարգանքը և քննարկել Հունան Պողոսյանի հետագա պաշտոնավարման հարցը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 4417
0
0
0
s2sdefault

Գորիսի քննչական բաժնում ինքնախոստովանական ցուցմունքը ուժ չունի. Տեսանյութ

20 9 8 10Օրերս Գորիսից  ահազանգ էինք ստացել, այն մասին,  որ  քննիչի և ՔԿՀ-ի աշխատակիցների անօրինական գործողությունների դեմ Գորիս ՔԿՀ-ում հայր և որդի 7 օր հացադուլ են արել, սակայն որևէ արդյունքի չհասնելով դադարեցրել են: Այսօր պարզվեց, որ հացադուլ անողները հայր և որդի՝ Արթուր և Մուշեղ Մանուչարյաններն են:


 

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1007
0
0
0
s2sdefault

«ՀԱՄԱՆԵՐՈՒՄ», ԹԵ՞ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՃՈ ԱԿՏԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԻՋՈՑ

polՍույն թվականի հունվարին ուժի մեջ մտավ ՀՀ ազգային ժողովի կողից 17.12.2014 թ-ին ընդունված «Վարչարարության հիմունքների և վարչարարության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-249-Ն ՀՀ օրենքը, համաձայն որի «Վարչարարության հիմունքների և վարչարարության մասին» ՀՀ օրենքի 88 հոդվածը, որով նախատեսված է դրամական պահանջների կատարման կարգը, փոփոխվեց, նույն օրենքի անցումային դրույթներով սահմանվեց՝


շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1289
0
0
0
s2sdefault

Ասուլիս Կ․Կունգորցեվի եվ Հ․Աղամալյանի գործերով․ Տեսանյութ

10717521 825961500759480 76194735 nԱյսօր Հելսինկյան ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում փաստաբան՝ Արայիկ Պապիկյանը և Հելսինկյան ասոցիացիայի նախագահ՝ Միքայել Դանիելյանը ներկայացրեցին  երկու աղմկահարույց սպանության գործերով  նախաքննության ընթացքում թույլ տրված սխալներն ու թերությունները, ինչպես նաև փաստարկներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ թե Կարեն Կունգորցևին, թե Հայկ Աղամալյանին սպանության հոդվածով անհիմն մեղադրանք են առաջադրել ։


շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1017
0
0
0
s2sdefault
g image2014թ. սեպտեմբերի 24-ին` ժամը 12:00-ին “Հելսինկյան Ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպության գրասենյակում(ք. Երևան, Թումանյան փող., 11Ա շենք, բն.1) տեղի կունենա մամուլի ասուլիս. Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը և փաստաբան Արայիկ Պապիկյանը կներկայացնեն քրեական գործերի մանրամասները և նախաքննական ու դատավարական փուլերում տեղ գտած բազմաթիվ խախտումներ, ինչի արդյունքում վերոնշյալ անձինք մեղադրվել են սպանության մեջ:


շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1424
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association