• Slideshow1
  • John Hay
  • vladimir-visotskiy
  • Honoré Mirabeau 4
  • Hunter S tomson
  • «Ժողովրդավարությունը վատ վարչակարգ է, բայց ոչ ոք ավելի լավը դեռ չի հորինել»:

    Ուինստոն Չերչիլ ,Բրիտանացի քաղաքական գործիչ
  • «Պետական բռնակալության սարսափը հազվադեպ է տեսնում նա, ով չի փորձում դրան դիմակայել»:

    Ջոն Հեյ ,Ամերիկացի դիվանագետ
  • «Իրական խենթերը քիչ են, ահա և չկա առաջնորդ»:

    Վլադիմիր Վիսոցկի ,Դերասան և պոետ
  • «Կամավոր ստրուկներն ավելի շատ բռնապետներ են ստեղծում, քան թե բռնապետները՝ ստրուկներ»:

    Օնորե Գաբրիել Միրաբո ,Ֆրանսիացի քաղաքական գործիչ
  • «Ազատությունը մեռնում է այն ժամանակ, երբ այն պետք չէ»:

    Հանթեր Ս. Թոմսոն, ամերիկացի լրագրող

Հայտարարություն՝ Փաստաբանների պալատի խորհրդի ոչ թափանցիկ աշխատանքի մասին. Տեսանյութ


Այսօր՝ 2018 թվականի փետրվարի 1-ին, ՀՀ ՓՊ խորհուրդը քննել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործը: Ա. Պապիկյանը միջնորդել է՝ թույլատրել տեսանկարահանել նիստը, ինչը մերժվել է խորհրդի կողմից այն պատճառաբանությամբ, թե մյուս՝ դիմող կողմը նման համաձայնության մասին չի հայտնել: Դիմողը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, չէր ներկայացել նիստին: Ա. Պապիկյանը ներկայացրել է երկրորդ միջնորդությունը, այն է՝ խորհուրդը դիմի դիմողին՝ նրա համաձայնության համար: Այս միջնորդությունը ևս մերժվել է: Խորհուրդն առաջարկել է Ա. Պապիկյանին նիստի տեսանկարահանման համաձայնությունը ստանալու համար անձամբ դիմել Գաբրիելյանին, ինչը Պապիկյանի կողմից չի ընդունվել՝ այդ առաջարկի անտրամաբանական լինելու հիմքով: Երկու միջնորդությունների մերժումները ստանալուց հետո Պապիկյանը լքել է նիստը, որը և շարունակվել է նրա բացակայությամբ:

Որպես իրավապաշտպան ՀԿ, Հելսինկյան ասոցիացիայի համար, մեղմ ասած, անհասկանալի է իրավապաշտպան գործունեության (իսկ փաստաբանությունն իրապես այդպիսին է) գաղտնի կամ քողարկված իրականացումը:Վատ կամ անընդունելի երևույթները դրսևորվում են առավել պատեհ՝ գաղտնի կամ մթության պայմաններում, իսկ լույսը և թափանցիկությունը, լինելով չարիքն ու հոռի երևույթները կործանող ու չեզոքացնող, անչափ կարևոր են իրավապաշտպանի ու փաստաբանի համար:Ուստիև ՓՊ խորհրդի՝ իր առաքելությունից չբխող, չպատճառաբանված, ոչ հրապարակային գործունեությունն անընդունելի է և առնվազն կասկած է հարուցում:«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն դիմում է Փաստաբանների պալատին՝ պահանջելով դադարեցնել խորհրդավոր գաղտնապահությունը և ապահովել առավելագույն թափանցիկ և հրապարակային աշխատաոճ:

Նինա Կարապետյանց
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ
  • Դիտումներ: 1372
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association