• Slideshow1
  • John Hay
  • vladimir-visotskiy
  • Honoré Mirabeau 4
  • Hunter S tomson
  • «Ժողովրդավարությունը վատ վարչակարգ է, բայց ոչ ոք ավելի լավը դեռ չի հորինել»:

    Ուինստոն Չերչիլ ,Բրիտանացի քաղաքական գործիչ
  • «Պետական բռնակալության սարսափը հազվադեպ է տեսնում նա, ով չի փորձում դրան դիմակայել»:

    Ջոն Հեյ ,Ամերիկացի դիվանագետ
  • «Իրական խենթերը քիչ են, ահա և չկա առաջնորդ»:

    Վլադիմիր Վիսոցկի ,Դերասան և պոետ
  • «Կամավոր ստրուկներն ավելի շատ բռնապետներ են ստեղծում, քան թե բռնապետները՝ ստրուկներ»:

    Օնորե Գաբրիել Միրաբո ,Ֆրանսիացի քաղաքական գործիչ
  • «Ազատությունը մեռնում է այն ժամանակ, երբ այն պետք չէ»:

    Հանթեր Ս. Թոմսոն, ամերիկացի լրագրող

«Հելսինկյան ասոցիացիան» դատապարտում է «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ բռնությունը

Helsinkyani_nkar_gunavor.jpg
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ կիրառված բռնությունը:

Իշխող վարչակազմն իր գործելաոճն ամբողջությամբ տեղափոխել է բռնությունների և ահաբեկումների դաշտ: Քաղաքական ընդդիմադիրների բացահայտ ապօրինի հետապնդումները, նրանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարները վկայում են, որ հասարակությունը գործ ունի հանցավոր վարչակարգի հետ:

Վարչակազմն այլևս չի ընտրում մեթոդ կամ միջոց. համակարգված բռնության են ենթարկվում իրենց համար անհաճո բոլոր անձիք, այդ թվում նաև կին քաղաքական գործիչները:Այս ապօրինությունները հովանավորվում և հրահանգավորվում են ժողովրդի իշխանությունը յուրացրած մեկ կուսակցության և դրա առաջնորդի կողմից:

Պետական ամբողջ իշխանությունն իր մարմիններով հանդերձ ծառայում է ՀՀԿ-ին և անձամբ Սերժ Սարգսյանին: Ցավալիորեն բոլորիս համար սովորական երևույթ են դարձել անպատժելի բռնություններն ու ֆիզիկական հաշվեհարդարները, համակարգից դուրս ցանկացած քայլ հետապնդվում և չեզոքացվում է օրենքից դուրս միջոցներով կամ մեթոդներով:

Կասկած չունենք, որ վարչախմբի շահերը սպասարկող իրավապահ մարմինները չեն բացահայտելու հանցագործներին և կազմակերպիչներին, հետևաբար նրանց իրավաչափ պահանջներ չենք ներկայացնում. «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ կիրառված բռնությանը նախորդած այլ բռնությունների դեպքերով ոչ մի բացահայտում մինչ օրս չի իրականացվել:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին՝ միավորվել և համատեղ ուժերով պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
  • Դիտումներ: 1117
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association