Amnesty International-ի 2017/18 տարեկան զեկույց

 

Հայաստան   https://www.amnesty.org/en/countries/europe-and-central-asia/armenia/report-armenia/ 

Amnesty International-ը հրապարակել է 2017/18թթ․ տարեկան զեկույցը, որում անդրադարձել է նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին։ Մեջբերում ենք հատված․

/Ոչ պաշտոնական թարգմանություն/

ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 թվականի ցույցերի նախաշեմին ոստիկանական բաժանմունքը գրաված ընդդիմադիր խմբի անդամները կանգնել են դատի առաջ՝ մի շարք բռնի հանցագործությունների, այդ թվում՝ ոստիկանության ծառայակիցների պատանդ վերցնելու և սպանելու մեղադրանքով։ Ըստ տեղեկատվության, մի քանի ամբաստանյալների ծեծի են ենթարկել կալանավայրում, իսկ նրանց փաստաբանները հայտնել են, որ իրենք ենթարկվել են իրենց աշխատանքը խոչընդոտող ճնշմանևոտնձգությունների։

Գործով պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը և այլ փաստաբաններ բողոքել են, որ ՔԿՀ-ի վարչակազմն իրենց արգելել է այցելել մեղադրյալներին և նրանց հետ առանձնազրույց ունենալ, և իրենցից ապօրինաբար առգրավվել և ոչնչացվել են գործին առնչվող նյութեր։

Որո շփաստաբաններ նաև հաղորդում են, որ երկարատև և կպչուն խուզարկության են ենթարկվել անվտանգության ծառայության կողմից դատարանում։ Այն փաստաբանները, ովքեր հրաժարվել են խուզարկության ենթարկվել, զրկված են եղել դատարանի դահլիճ մուտք գործելու հնարավորությունից, և նրանց նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Փաստաբանների պալատի կողմից:

Փաստաբանները նաև տեղեկացրել են, որ հունիսի 28-ին հինգ պաշտպանյալներ ուժով հեռացվել են դատարանի դահլիճից,  տեղափոխվել նկուղային հարկ և ծեծի ենթարկվել մի քանի ոստիկանների կողմից, մինչ նիստը դեռ ընթացքի մեջ է եղել։

Ամբաստանյալները ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի, արդյունքում՝ կապտուկների ու քերծվածքների իրենց դեմքերին ու ոտքերին, որոնք արձանագրվել են բանտային բժշկական անձնակազմի կողմից:

Ոստիկանությունը պնդել է, որ այդ վնասվածքներն ինքնահասցված են, երբ, ի նշան բողոքի,ամբաստանյալները կանխամտածված կերպով պատին և ճաղավանդակներին են հարվածել իրենց գլուխներն ու ոտքերը։ Տարվա վերջին ծեծերի և փաստաբանների ոտնձգությունների մեղադրանքների վերաբերյալ քննություններ են սկսվել։

Ամբողջական զեկույցը տե՛ս՝ https://www.amnesty.org/en/documents/POL10/6700/2018/En/


  • Դիտումներ: 340
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association