Մոնիտորինգ

Hrach_nkar.jpg

2018թ. փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթ) կքննվի Արմավիր ՔԿՀ-ում մահացած կալանավոր Հրաչյա Գևորգյանի իրավահաջորդի (ներկայացուցիչների) բողոքը:

Հր. Գևորգյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը ՀՔԾ-ում կարճվել էր: Գևորգյանի մայրը պնդում է, որ նրան սպանել են: Իրավահաջորդի ներկայացուցիչները ներկայացրել էին բազմաթիվ փաստեր և ապացույցներ այն մասին, որ Հր. Գևորգյանի մահը վրա է հասել մի շարք պաշտոնատար անձանց և բուժաշխատողների անգործության կամ հանցավոր գործողությունների հետևանքով:

  • Դիտումներ: 252
0
0
0
s2sdefault
Ashot_Manukyan.jpg
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող ՇԴ/2/0030/01/16 գործով ամբաստանյալ Արամ Մկրտչյանը արդեն երեք նիստի դատարան է բերվում  վատառողջ վիճակում՝ դատավոր Աշոտ Մանուկյանի պահանջով:

Նշենք, որ գտնվելով վատառողջ վիճակում՝ Արամ Մկրտչյանը դեռևս ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ, ուղեկցողների միջոցով տեղեկացրել է, որ իվիճակի չի մասնակցել դատական նիստերին, սակայն, դատավոր Աշոտ Մանուկյանը հետաձգել է նիստերն ընդամենը երկու ժամով և պահանջել, որ նրան պարտադիր ՔԿՀ-ից բերեն դատարան: Իդեպ, վերոնշյալ երեք դատական նիստերն էլ հետաձգվել են:

Դատարանում երեք նիստերից երկուսի ժամանակ, Արամ Մկրտչյանի համար շտապօգնություն է կանչվել դատարան և շտապօգնության բժիշկը դատարանում հայտնել է, որ ամբաստանյալի մոտ առկա է «նևրոզ»  հիվանդություն:
  • Դիտումներ: 367
0
0
0
s2sdefault
Vardan_Grigoryan.jpg
Երեկ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում հրապարակվեց  քաղաքացի  Կամո Ղուկասյանի գործով դատավճիռը,  որի ժամանակ դատարանը վճռեց վերջինիս մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ  հոդվածի 1-ին մասով (սուտ մատնություն տալը) և նրա նկատմամբ տուգանք սահմանեց:

Նշենք, որ Կամո Ղուկասյանը երեկ հանդես եկավ վերջին խոսքով և խնդրեց իրեն անմեղ ճանաչել: Մինչ այդ, սակայն, երբ  Հելսինկյան ասոցիացիայի լրագրողը փորձեց  դատարանին տեղեկացնել, որ ցանկանում է տեսանկարահանում իրականացնել, դատավորը շատ կոպիտ տոնով ասաց, որ լրագրողն այդ մասին պետք է ասեր նիստի սկզբում: Լրագրողի այն դիտարկմանը, որ ինքը սպասել է, որպեսզի դատավորը դատական նիստը բացելն ավարտի և այդ մասին հարցրել է դատավորին, սակայն, դատավորը մնաց անդրդվելի և նույն կոպիտ ու նյարդային տոնով ասաց, որ լրագրողը խանգարում է և ըստ էության խոչընդոտելով լրագրողի աշխատանքը՝ դիմեց Կամո Ղուկասյանին, որպեսզի վերջինս ասի իր վերջին խոսքը: Նշենք, որ Կամո Ղուկասյանի գործով այլ նիստերի ժամանակ նույն դատավորը, երբ  լրագրողները տեղեկացնում էին տեսանակարահանելու մասին՝ ասում էր, որ սպասեն մինչև նիստն սկսեն, նոր քննարկեն տեսանկարահանման հարցը:

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 484
0
0
0
s2sdefault
Gog_nkar.jpg
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Լիզա Գրիգորյան) բավարարեց  Գեորգի Ավետիսյանի՝ ընդդեմ   «Հանրապետական  անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական  լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և  հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու  պահանջի մասին հայցը:

Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանը Կազմակերպության խտրական վերաբերմունքի  և ղեկավարության ազատման դիմում գրելու պահանջի հետևանքով 30.11 2016թ. ներկայացրել էր դիմում՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ : Իսկ 2016թվականի դեկտեմբերի 2-ին հայցվորը ներկայացրել էր դիմում՝ ուղղված կազմակերպությանը, որը բովանդակել է  պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու մասին պահանջ: Սակայն, 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Կազմակերպության տնօրենը մերժել է հայցվորի պահանջը և հայտնել, որ հայցվորը 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ազատվել է զբաղեցված պաշտոնից:

Այնուհետև, հայցվորը վկայակոչելով ՀՀ  Աշխատանքային օրենսգրքի 112-րդ, 11-րդ, 37-րդ հոդվածները, հայտնել է, որ աշխատանքային պայմանագրի լուծաման մասին ծանուցումը ներկայացնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում հետ վերցնելու աշխատողի իրավունքը գործում է այն բոլոր դեպքերում, երբ աշխատողը պահպանել է աշխատանքային պայմանագիրը լուծելու ծանուցման երեսուն օրվա ժամկետը: Սակայն, կազմակերպության տնօրենը՝ խախտելով համապատասխան օրենքը, հայցվորին ազատել է աշխատանքից:

Այնուհետև Գեորգի Ավետիսյանը դիմել է դատարան և խնդրել դատարանին՝ անվավեր ճանաչել  իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը և իրեն վերականգնել  «Հանրապետական  անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական  լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր գործունեության և հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի տեղակալի պաշտոնում և բռնագանձել նրա միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:


  • Դիտումներ: 1375
0
0
0
s2sdefault

Լրագրող Մհեր Ղալեչյանն արդարացվեց

Mher5555555.png
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստում լրագրող Մհեր Ղալեչյանն արդարացվեց: Արդարացվեց նաև նույն գործով Մհեր Ղալեչյանի կնոջ՝ Գայանե Խաչատրյանին մարմնական վնասվածքներ պատճառած Վարդան Հովնիկյանը: 

Հիշեցնենք, որ հարևանների միջև անհաշտությունը ծագել էր հողային վեճի արդյունքում, երբ Հովնիկյանը փորձել է խարդախությամբ սեփականաշնորհել Խաչատրյաններին պատկանող հողատարծքը: Այնուհետև հարևանների միջև վիճաբանություններ են սկսվել: 

Հովնիկյանը մյուս հարևանների հետ նույնպես նմանատիպ խնդիրներ է ունեցել: Վեճերից մեկի ժամանակ Վարդան Հովնիկյանը ոտքով հարվածել է լրագրողների տան դռանը, որտեղ կանգնած է եղել Գայանե Խաչատրյանը, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել: Այս միջադեպի հիման վրա հարուցված քրեական գործը մտել է դատարան: Այսօր դատախազը պահանջեց պատժել Վարդան Հովնիկյանին և նրա նկատմամբ կիրառել 100 հազար դրամ տույժ:

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 2032
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association