Հրապարակվեց Աշոտ Առուշանյանի եվ Էդգար Կարաքեշիշյանի քրեական գործով դատավճիռը. տեսանյութ

arushanyani gorcovԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք  Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մ.Մակյանի նախագահությամբ, քննելով Աշոտ Արուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի  քրեական գործը, կայացրեց դատավճիռ համաձայն որի՝




Է.Կարաքեշիշյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով և դատապարտվեց ազատազրկման յոթ տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի  324-րդ հոդվածի  2-րդ մասով ազատվեց պատժից քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը անցնելու պատճառով, Ա.Առուշանյանը ճանացվեց մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի   177-րդ հոդվածի 3-րդ կետի  1-ին մասով և դատապարտվեց ազատազրկման հինգ տարի վեց ամիս ժամկետով, բավարարվեց նաև տուժողների քաղ. հայցը և ամբաստանյալներից հօգուտ Մանանա-գրեյն ՍՊԸ-ի համապարտության կարգով  դատարանը վճռեց բռնագանձել  55 մլն 500 000 դրամ:
Ա.Առուշանյանի պաշտպան՝ Լ.Սիմոնյանը և հայրը՝ Լ.Առուշանյանը, գտնում են, որ դատավճիռը պատվիրված էր և ներպետական ատյաններում արդյունքի չհասնելու դեպքում կդիմեն ՄԻԵԴ:
Պաշտպանական կողմի համար անակնկալ էր մեղադրական դատավճիռը, քանի որ օրեր առաջ, նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը անթույլատրելի ապացույց էր ճանաչել  /կալանքից ազատվելուց հետո հոր հետ ինքնասպան եղած/ Ա.Գալստյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները,  որի հիման վրա մեղադրանք էր առաջադրվել Ա.Առուշանյանին:
Այս և այլ փաստերիի վերաբերյալ, որոնք ապացուցում են Ա.Առուշանյանի անմեղությունը,  փաստաբանը ներկայացրել էր նաև իր պաշտպանական ճառում, որի մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութերում:







  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2108
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association