Հայտարարություններ

Դատական մշտադիտարկման երկօրյա դասընթաց Վանաձոր քաղաքում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց, ովքեր հետաքրքրված են դատական մշտադիտարկմամբ՝ տեսական և գործնական իրականացման մակարդակներում։ Այն իրականացվում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպության համագործակցությամբ։

Դասընթացի նպատակն է դատական մշտադիտարկման (մոնիտորինգ) վերաբերյալ գիտելիքի տրամադրումը, իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև նրանց հմտությունների և կարողությունների զարգացումը՝ այդպիսով նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և նրանց հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։

Համագործակցության շրջանակներում կընտրվեն այն դիմորդները, ովքեր երկօրյա դասընթացի տեսական և գործնական` տեղի դատարաններում դատական նիստի մշտադիտարկման ներգրավման, փուլերին ամբողջական մասնակցության ցանկություն կհայտնեն:  Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել  մեր և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում հնարավոր մասնակցության համար անհրաժեշտ փորձ։

Դասընթացի տեսական մասում մասնակիցները կծանոթանան «Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցին։ Ի թիվս այլ թեմաների, կներկայացվեն նաև դատական մշտադիտարկման (մասնավորապես, քրեական գործերով նիստերի) առանձնահատկությունները, նպատակը, սկզբունքները, դատական մշտադիտարկման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքեր, դրանց պատճառները և օրինական կարգավորման հնարավորությունները։

Փորձառու մասնագետները կպատասխանեն մասնակիցների  հարցերին, նրանց կտրվի մշտադիտարկողի իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դասընթացից հետո։

Դասընթացի գործնական փուլում կկազմակերպվի մասնակիցների փորձնական այց տեղի մարզային դատարան՝ կազմակերպիչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների աջակցությամբ  դատական նիստ դիտորդելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների սննդի ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը։ Կպահպանվեն համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում դասընթացը տեղի կունենա փետրվարի 28-մարտի 1-ին, որին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ներառյալ։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, մարզ, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ ներկայացնում եք որևէ ՀԿ-ի) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զարգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 532
0
0
0
s2sdefault

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող դատական մշտադիտարկման վերաբերյալ դասընթացի հայտարարության մեջ տեղի է ունեցել փոփոխություն

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի 8-ը տոնական (ոչ աշխատանքային) օր է, դասընթացի գործնական փուլի (մասնակիցների փորձնական այցելություն դատարան) իրականացման նպատակով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում նախատեսված դասընթացի իրականացումը մարտի 7-8-ից կտեղափոխվի մարտի 9-10-ը։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը, որի համար կանխավ շնորհակալ ենք։

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 116
0
0
0
s2sdefault

Դատական մշտադիտարկման երկօրյա դասընթացի մասնակցության հրավեր

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց, ովքեր հետաքրքրված են դատական մշտադիտարկմամբ՝ տեսական և գործնական իրականացման մակարդակներում։ Այն իրականացվում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպության համագործակցությամբ։

Դասընթացի նպատակն է դատական մշտադիտարկման (մոնիտորինգ) վերաբերյալ գիտելիքի տրամադրումը, իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև նրանց հմտությունների և կարողությունների զարգացումը՝ այդպիսով նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և նրանց հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։

Համագործակցության շրջանակներում կընտրվեն այն դիմորդները, ովքեր երկօրյա դասընթացի տեսական և գործնական` տեղի դատարաններում դատական նիստի մշտադիտարկման ներգրավման, փուլերին ամբողջական մասնակցության ցանկություն կհայտնեն:  Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել  մեր և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում հնարավոր մասնակցության համար անհրաժեշտ փորձ։

Դասընթացի տեսական մասում մասնակիցները կծանոթանան «Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցին։ Ի թիվս այլ թեմաների, կներկայացվեն նաև դատական մշտադիտարկման (մասնավորապես, քրեական գործերով նիստերի) առանձնահատկությունները, նպատակը, սկզբունքները, դատական մշտադիտարկման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքեր, դրանց պատճառները և օրինական կարգավորման հնարավորությունները։

Փորձառու մասնագետները կպատասխանեն մասնակիցների  հարցերին, նրանց կտրվի մշտադիտարկողի իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դասընթացից հետո։

Դասընթացի գործնական փուլում կկազմակերպվի մասնակիցների փորձնական այց տեղի մարզային դատարան՝ կազմակերպիչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների աջակցությամբ  դատական նիստ դիտորդելու նպատակով։

Յուրաքանչյուր մարզում դասընթացը կկազմակերպվի տեղում։

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների սննդի ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը։ Կպահպանվեն համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։

Առաջիկա երեք դասընթացները նախատեված են իրականացնել՝

  • փետրվարի 28-մարտի 1-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, որին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ներառյալ,
  • մարտի 7-8-ին՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, որին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի մարտի 4-ը ներառյալ,
  • մարտի 14-15-ին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, որին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի մարտի 11-ը ներառյալ։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, մարզ, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ ներկայացնում եք որևէ ՀԿ-ի) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զարգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 299
0
0
0
s2sdefault

Համագործակցության հուշագիր ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության և Հելսինկյան ասոցիացիայի միջև

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 114
0
0
0
s2sdefault

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ. Արցախում և ՀՀ-ում իրականացված փաստահավաք աշխատանքների մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների աջակցությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի ամբողջ տարածքում, ինչպես նաև ՀՀ-ի որոշ մարզերում պատերազմական գործողությունների հետևանքով տուժեցին նաև քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական օբյեկտներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը հանդիսանում է պատերազմական հանցագործություն, իսկ դրանց պաշտպանությունը երաշխավորված է ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի, այնպես էլ միջազգային իրավունքի բոլոր հիմնարար փաստաթղթերով, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ։

Փաստահավաք խմբի անդամները մինչ օրս իրականացրել են 3 այց Արցախ և ՀՀ-ի երկու մարզեր: Այցերից երկուսի ընթացքում խմբում ներգրավվել են նաև միջազգային փորձագետներ։

Առաջին երկու այցերն իրականացվել են հոկտեմբերի 16-23-ին և նոյեմբերի 4-12-ին՝ ակտիվ պատերազմական գործողությունների ընթացքում, իսկ երրորդը՝ նոյեմբերի 22-27-ին՝ հրադադարի հաստատումից հետո։

Արցախում փաստահավաք աշխատանքներ են կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում և հարակից համայնքներում, ինչպես նաև Մարտունու, Մարտակերտի և Բերձորի շրջաններում։

Իրականացված աշխատանքների արդյունքում քաղաքացիական բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ են հավաքագրվել տուժած բնակիչների (զոհվածների հարազատներ, վիրավորներ), ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների (բնակելի տարածք, խանութ, պահեստ, գործարան, հիվանդանոց, դպրոց, մանկապարտեզ, մշակութային օջախ, քաղաքացիական տրանսպորտային միջոց, այլն) մասին։ Արդյունքները կհրապարակվեն  ամփոփումից հետո։  

Հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա շուրջ 30 անձից ստացվել են նաև համապատասխան լիազորագրեր՝ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններն ազգային և միջազգային ատյաններ ներկայացնելու վերաբերյալ։

Փաստահավաք աշխատանքների իրականացմանը մեծապես աջակցել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմը։

                                                                                                                                                                                                                                                                                                                  

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 684
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association