Դատավորի “հարուստ բառապաշարը”

Մի քանի րոպե տևած բարձրաձայն խոսակցությունից հետո դատական նիստի քարտուղարը դադարեցրեց նիստի ձայնագրությունը, որի մասին հայտնեց դատավոր Մ.Պետրոսյանին: Ձայնագրությունը դադարեցնելուց անմիջապես հետո  դատավոր Մ.Պետրոսյանը սկսեց վիրավորական խոսքերով դիմել ամբաստանյալ Կարապետյանին՝ անվանելով նրան ոչխար, անասուն, ինչպես նաև բացահայտ ցույց տալով իր զզվանքը ամբաստանյալ կարգավիճակի նկատմամբ: Սկսվեց փոխադարձ վիրավորանքները ամբաստանյալների և դատավորի միջև, որից հետո հայտարարվեց 5 րոպե ընդմիջում: 40 րոպե անց դատական նիստը վերսկսվեց արդեն առանց դատավոր Մ. Պետրոսյանի: Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանի պաշտպան Ռ. Սիրեկանյանի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 21-ին, ժամը 14.00-ին:Արմեն Մարտիրոսյանը, Կարեն Կարապետյանը և Պետրոս Հակոբյանը մեղադրվում են 2009թ կատարած մի շարք ավազակային հարձակումների մեջ: 2011թ. սեպտեմբերի 20-ին Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը  հրապարակել է դատավճիռ, համաձայն որի՝ Կարեն Կարապետյանը դատապարտվել է 12 տարվա, Արմեն Մարտիրոսյանը՝ 9 տարվա, Պետրոս Հակոբյանը՝ 11 տարվա ազատազրկման:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ