Դիմում ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնին
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ԴԵՍՊԱՆ
Հելսինկյան ասոցիացիան մի շարք քրեական գործերով տրամադրել է իրավաբանական օգնություն, որի ընթացքում արձանագրվել են քրեադատավարական նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներ, թե մեղադրողների, թե դատավորների կողմից, սակայն հատկապես ցանկանում ենք նշել Արաբկիր և Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննված` Վռամ Բաղդասարյանի, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` Ավետիք Հովհաննիսյանի և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Խաչիկ Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով մանրամասներ, քանի որ ցավոք ՀՀ դատախազությունը և դատարանները օբյեկտիվ վերաբերմունք չեն ցուցաբերում և իրենց անտարբերությամբ ու անգործությամբ լուծում չեն տալիս` երկարատև ազատազրկում նախատեսող հոդվածներով ակնհայտ անհիմն մեղադրանքով հարուցված քրեական գործերով անօրինականությունների մասին մեր կողմից ներկայացված բազմաթիվ բողոքներին:
ՀՀ դատարանների նման աշխատելաոճը ապացուցում է, որ ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումները կրում են ձևական բնույթ, ՀՀ դատավորները, թեև ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են այնպիսի իրավական պետությունում, ինչպիսին ԱՄՆ են, շարունակում են լինել դատախազության կամակատարը և գործում չգրված` “դատախազությունը միշտ իրավացի է” սկզբունքով, այլ ոչ թե ղեկավարվում են ՀՀ Սահմանադրությամբ, քրեական և քրեական դատավարարության օրենսգրքերով նախատեսված սկզբունքներով:
Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ կառավարությունը մեծ ներդրումներ ունի ՀՀ դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներում, հարց է առաջանում` արդյոք դրանք ծառայում իրենց նպատակին եթե ՀՀ–ում իրավապահ ոլորտում նախատեսված բարեփոխումները կրում են զուտ ձևական բնույթ: Հելսինկյան ասոցիացիան բազմիցս բարձրաձայնել է ՀՀ իշխանության նկատմամբ տարբեր սանկցիաների կիրառման անհրաժեշտության մասին: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք որպես նախազգուշական սանկցիա` դիմելու դեպքում մերժել ԱՄՆ մուտք գործել հետևյալ դատավորներին, ովքեր անմիջականորեն իրենց գործունեությամբ վնասում են և խոչընդոտում ՀՀ-ում դեմոկրատական բարեփոխումներ իրականացնելուն`
Ընդհանուր իրավասության դատարան
- Մեսրոպ Մակյան-ՀՀ Կոտայքի մարզ
- Սուրեն Կոստանյան-Շենգավիթ վարչական շրջան
- Արթուր Մկրտչյան- Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
- Կարինե Ղազարյան
- Գրիշա Մելիք-Սարգսյան
- Հենրիկ Ադամյան
- Գագիկ Ավետիսյան
- Եվա Դարբինյան
- Սերգեյ Չիչոյան
Կից ներկայացվել է քրեական գործերի նկարագրությունները/9 էջ/
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թողնել մեկնաբանություն
You must be logged in to post a comment.