Skip to main content

Քաղբանտարկյալը ազատ է արձակվել

Համաձայն www.epress.am լրատվական կայքի` 2011թ. մայիսի 2-ին, ժամը 14:30-ին, “Սևան” քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Արամ Բարեղամյանը: Բարեղամյանը ձերբակալվել էր 2008թ. մարտյան դեպքերից հետո՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով / ՀՀ Քր.օր. 316հ. 2-րդ մաս/ և դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։
2011թ. ապրիլի սկզբին “Սևան” քրեակատարողական հիմնարկի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով վարչական հանձնաժողովը Արամ Բարեղամյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունն ուղարկել էր միջգերատեսչական անկախ հանձնաժողով: Հանձնաժողովը բավարարել էր միջնորդությունը: Այսօր, 14:00-ին “Սևան” քրեակատարողական հիմնարկում դատական նիստ է կայացել, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է Բարեղամյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու մասին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով