In the News

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին։ 9 դատական նիստ անցկացնելուց հետո նախագահող  Լեւոն Ավետիսյանը թոշակի է անցել։ Երկրորդ դատավոր Մարինե Մելքոնյանը  անցկացրած 36 դատական նիստերից հետո գործուղվել է այլ դատարան։ Այս գործով  դատաքննությունն արդեն ավարտվել էր, մնացել էր միայն լսելու ամբաստանյալի վերջին խոսքը, այնուհետեւ դատա…

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբա…

Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք

Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական,  քաղաքացիական և վարչական գործերին։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Հարկ է նշել, որ ողջամիտ ժամկետները դատարանի կողմից շատ հաճախ խախտվում են։ Գործեր կան, որ դատարանում քննվում են 6-7 տարի շարունակ։  Գործերի քննության ժամկետները խախտվում են ինչպես դատավարության մասնակիցների չներկայանալու, փորձաքննություն նշանակելու, այնպես էլ դատավորների ծանրաբեռնվածության պատճառով։ Ըստ վիճակագրության՝ 2020 թվականին Հայաստանո…

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազդեցությունը Սյունիքի մարզում» ծրագրին։ Ծրագիրը նպատակաուղղված է՝ նախաձեռնելու Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում երիտասարդների ներգրավվածությամբ իրականացված դատական մշտադիտարկման ու դատաիրավական բարեփոխումներին ուղղված ծրագրերի արդյունքների և հաջողված փորձի ներդնումն ու տարածումը Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Կապան և Գորիս քաղաքներում, մասնակից երիտասարդների իրավական գիտելիքի և կարողությունների զարգացման, իրավական ոլորտում որոշում կայացնողների հետ փորձի փոխանակման հանդիպումների ու հանր…

Մերժել Վրաստանում առաջարկվող «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

16 փետրվարի, 2023թ․ Ընդհանուր թվով 40 միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպություններ, որոնց շարքում նաև «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, հայտարարություն են տարածել Քաղաքացիական համերաշխության հարթակում՝ արտահայտելով  իրենց մտահոգությունը Վրաստանի «Ժողո…

Խաղաղ հավաքների ազատությունը որպես ժողովրդավարական հասարակության անկյունաքար

Խաղաղ հավաքների ազատությունը ժողովրդավարական հասարակության անկյունաքարերից մեկն է։ Այն մարդու հիմնարար իրավունք է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ մարդու իրավունքների միջազգային մի շարք փաստաթղթերով։ Գոյություն ունեն հանրային հավաքների բազմազան ձևեր, որոնք պաշտպանվում են …

9 տարի անց դատախազությունը համակերպվեց․ Կարեն Կունգուրցեւը սպանություն չի կատարել

9 տարի անց ՀՀ Գլխավոր դատախազությունը ընդունեց այն փաստը, որ Կարեն Կունգուրցեւը սպանություն չի կատարել։ Հիշեցնենք, որ  2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա հիվանդանոցում մահացել: Դեպքից ժամեր անց Կարեն Կունգուրցեւը բերման է…

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

2022 թվականի սեպտեմբերի 20-ից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի» մեկամյա ծրագիրը։ Այն նպատակաուղղված է խրախուսել  հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը՝ (ա) ազգային օրենսդրո…

Մամլո հաղորդագրություն․ «Հայաստանում անկախ և թափանցիկ դատական համակարգ ունենալու ճանապարհին» ծրագրի ամփոփում

2022 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Հայաստանում անկախ և թափանցիկ դատական համակարգ ունենալու ճանապարհին» ծրագիրը։ Ծրագիրը նպատակաուղղված էր դատական կառույցների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բա…

ԶԵԿՈՒՅՑ․ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ․ 2021-2022 ԹԹ․

Սույն զեկույցի նպատակն է վեր հա­նել դատական համակարգի արդ­յու­նա­վետ գոր­ծու­նեութ­յու­նը խոչընդոտող խնդիրները և ներկայացնել ­իրատեսական բա­րե­փո­խում­նե­րի և լուծումների ա­ռա­ջարկներ: Զեկույցը հիմնված է ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պետութ­յու­նում դատական համակարգի 2021-2022 թվականների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության համեմատական վերլուծության վրա։ Ներ­կա­յաց­ված են նաև միջազգային և տեղական կազմակերպությունների ո­րոշ մտա­հո­գություն­ներ դատական համակարգի անկախության, անաչառության, թափանցիկության և հանրային հասանելիության, հասարակության շրջանում համակարգի նկատմամբ վստահության ցածր մակարդակի, այլ առ­կա խնդիր­նե­րի վերա­բեր­յալ։ Ըստ այդմ, կարելի է ար­ձա­նագ­րել, որ չնայած մինչ օրս ընդունվել են դատաիրավական բարեփոխումներին ուղղված ռազմավարություններ, ոլորտում խորը հա­մա­…

ԶԵԿՈՒՅՑ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության, հատկապես 2019-2021 թվականների իրականացված ծրագրերի հիման վրա սույն զեկույցում անդրադարձ է կատարվել Ռազմավարության նպատակների և դրանց ուղղությունների կատարման համապատասխան մասին։ Զեկույցի մեջ ամփոփված են մասնավորապես …

ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցը կրկին անդրադարձել է Հելսինկյան ասոցիացիայի գործունեությանը

ԱՄՆ պետդեպն  իր ամենամյա զեկույցներում  բազմիցս   անդրադառնում է 15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող, սակայն առաջին ատյանի դատարանի կողմից երկու անգամ արդարացված Կարեն Կունգուրցեւի գործին։ 2021 թ․-ը  եւս բացառություն չէր: Հայաստանին վերաբերող մասում, բացի Կարեն Կունգուրցեւի գործից, ներառվ…

Opinion

More on This Topic

Featured Topics

Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւո…

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբա…

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազ…

Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական, …

Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին։ 9 դատական նիստ անցկացնելուց հետո նախագահող  Լեւոն Ավետիսյանը թոշակի է անցել։ Երկրորդ դատավոր Մարինե Մելքոնյանը  անցկացրած 36 դատական նիստերից հետո գործուղվել է այլ դատարան։ Այս գործով  դատաքննությունն արդեն ավարտվել էր, մնացել էր միայն լսելու ամբաստանյալի վերջին խոսքը, այնուհետեւ դատա…

Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին։ 9 դատական նիստ անցկացնելուց հետո նախագահող  Լեւոն Ավետիսյանը թոշակի է անցել։ Երկրորդ դատավոր Մարինե Մելքոնյանը  անցկացրած 36 դատական նիստերից հետո գործուղվել է այլ դատարան։ Այս գործով  դատաքննությունն արդեն ավարտվել էր, մնացել էր միայն լսելու ամբաստանյալի վերջին խոսքը, այնուհետեւ դատավորը հեռանալու էր խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու նպատակով։ Գործն արդեն երրորդ դատավորի մոտ է։ Նմանատիպ օրինակները բազմաթիվ են։ Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանին եւ նրա ընկերոջը խոշտանգելու գործով կայացավ  41 դատական նիստ։ Հարցաքննվեցին վկաները, տուժողները, հետազոտվեցին գործում առկա իրեղեն ապացույցները։ Ամբաստանյալների հարցաքննությունը, սակայն, տեղի չունեցավ։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը  տեղափոխվեց  Վերաքննիչ քրեական դատարան։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունից պարզվում է, որ 2016 թվականից Մայիս Խրշոյանի գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում։  Երեք տարի գործը քննելուց հետո դատավոր Գ․ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են 65 տարին լրանալու կապակցությամբ։ Այնուհետեւ գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին։ Վերջինս նույնպես երեք տարի գործը քննել է եւ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թ․ հուլիսի 25-ի ԲԴԽ-72-Ո-226 որոշմամբ լիազորությունները կրկին դադարեցվել են: Գործն արդեն երրորդ դատավորի վարույթում է։ Ներկայացված գործերը պարզապես օրինակներ են, դատական համակարգում շարունակում է լուրջ խնդիր մնալ ողջամիտ ժամկետների խախտման դեպքերը։ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը նմանատիպ շատ գործեր է ունեցել։ Նա  որպես խնդրի արդյունավետ  լուծում առաջարկում է ավարտական փուլում գտնվող գործերով դատական ակտ կայացնելու, ապա դատավորին տեղափոխելու ընթացակարգը։ «Կան գործեր, որ քննության ավարտական փուլում դատավորին տեղափոխում են այլ պաշտոնի, գալիս են, նորից սկսում եւ տարիներով քննում։ Ամենաարդյունավետ ճանապարհը այս պահին դա է։ Դատավորի տեղափոխվելուց հետո,  հատկապես քաղաքացիական գործերը ամիսներով մնում են գրասենյակում եւ նոր դատավորի չեն մակագրվում, իսկ քրեական գործերով, երբ կալանքի տակ անձ կա, լավագույն դեպքում մեկ նիստ է նշանակվում, որը որպես կանոն չի կայանում։ Հաջորդը կարող է նշանակվել երեք ամիս հետո միայն»,- մասնավորապես նշում է Արայիկ Պապիկյանը։ Իսկ նրա գործընկեր Արա Ղարագյոզյանն առաջարկում է, որ դատավորները գործերի քննությունը սկսեն ընդհատման պահից։ «Սա նպատակ է հետապնդում ապահովելու դատարանների ողջամիտ ժամկետները չխախտելու դեպքերը։ Բազմաթիվ են  տեղափոխությունները Վերաքննիչ, Հակակոռուպցիոն դատարաններ։  Տուժողերը երկու անգամ են հարցաքննվում, որը  խոշտանգումների դեպքերում կրկնազոհացում է համարվում»,- ավելացնում է փաստաբանը։ Նոր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, որի ուժի մեջ է մտել 2022թ․ հուլիսի 1-ից, ներդրվել է պահեստային դատավորի ինստիտուտը։
«Հոդված 32. Պահեստային դատավորը
  1. Եթե դատարանում մեղադրանքի քննությունը, դրա բնույթից և ծավալից ելնելով, բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը, մինչև նախնական դատալսումները սկսվելը, այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Դատարանի նախագահը կարող է պահեստային դատավոր չնշանակել, եթե գտնում է, որ տվյալ վարույթով դրա անհրաժեշտությունը բացակայում է:
  2. Նույն վարույթի համար կարող է նշանակվել միայն մեկ պահեստային դատավոր:
  3. Մեղադրանքը քննող դատավորի բացարկի, ինքնաբացարկի, դատավորի լիազորությունների դադարեցման կամ վարույթին նրա մասնակցությունը բացառող այլ հիմքերի առկայության դեպքում պահեստային դատավորը փոխարինում է նրան` շարունակելով վարույթը»:
Սակայն փաստաբաններն այս ընթացքում իրենց գործերով չունեն դեպքեր, երբ պահեստային դատավորներ են նշանակվել։ Ի դեպ, պահեստային դատավորը  պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում:

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբակցությունների միջև լեզվակռիվները, փոխադարձ վիրավորանքները, քաշքշուկները, ծեծկռտուքը: Պետության համար ճակատագրական աշխարհաքաղաքական իրավիճակում և անվտանգային սպառնալիքների հանդիման՝ հանրության ուշադրության կիզակետում ժողովրդի «ընտրյալների» տհաս, խուլիգանական վարքագիծն է և դրա անպատժելիությունը։ Քաղաքական գնահատականների և պատասխանատվության բացակայությունը հանգեցնում է նորանոր խայտառակ իրավիճակների և դրանց արդարացման: Հանրային դժգոհությունները մնում են անարձագանք և հանդգնորեն շարունակվում է խորհրդարանական «բեսպրեդելը»: 2023 թվականի ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում կրկին տեղի է ունեցել միջադեպ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, դրա նախագահ Ալեն Սիմոնյանի և խորհրդարանական ընդդիմության ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի մասնակցությամբ, որում ներգրավվել են անվտանգության ծառայության աշխատակիցները, հրահանգվել է անջատել եթերը, բռնությամբ դահլիճից հեռացվել են պատգամավորները: Որպես նախկին արարքի իրավական և քաղաքական հետևանքների բացակայության արդյունք՝ ՀՀ ԱԺ նախագահն այս անգամ սպառնացել է «թքել» պատգամավորների վրա։ Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս խստորեն դատապարտում ենք ՀՀ Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների, ատելության տարածման հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին և նրանց կողմից դրսևորվող այդպիսի վարքագիծը: Կրկին պահանջում ենք ԱԺ բոլոր պատգամավորներից և մասնավորապես՝ քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել՝ դատապարտելու և բացառելու սեփական կուսակիցների անպատասխանատու վարքագիծը: ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը: Կրկին հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովին՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել ինչպես ԱԺ նախագահին, այնպես էլ՝ այլ խորհրդարանականներին՝ պատգամավորին անհարիր վարքագիծ դրսևորելու համար պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ՝ հրաժարականի հարցը։ Մասնավորապես՝ ակնկալում ենք այս ուղղությամբ կոնկրետ քայլեր քաղաքական մեծամասնության կողմից, եթե այն առհասարակ զգում է որևէ պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների բարօրության համար: Իրավապահ մարմիններից և, մասնավորապես, ՀՀ դատախազությունից ակնկալում ենք քաղաքական չեզոքության ու պրոֆեսիոնալիզմի դրսևորում և պատշաճ արձագանք քրեական հանցակազմ պարունակող դեպքերին: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Հանրային լրագրության ակումբ Խաղաղության երկխոսություն ՀԿ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն Ինֆորմացիայի ազատության կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Փինք իրավապաշտպան ՀԿ

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազդեցությունը Սյունիքի մարզում» ծրագրին։ Ծրագիրը նպատակաուղղված է՝
  • նախաձեռնելու Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում երիտասարդների ներգրավվածությամբ իրականացված դատական մշտադիտարկման ու դատաիրավական բարեփոխումներին ուղղված ծրագրերի արդյունքների և հաջողված փորձի ներդնումն ու տարածումը Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Կապան և Գորիս քաղաքներում, մասնակից երիտասարդների իրավական գիտելիքի և կարողությունների զարգացման, իրավական ոլորտում որոշում կայացնողների հետ փորձի փոխանակման հանդիպումների ու հանրային բանավեճի միջոցով,
  • ինչպես նաև շարունակելու խրախուսել Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում երիտասարդ տղաների ու աղջիկների մասնակցությունը դատական մշտադիտարկման ու դատաիրավական բարեփոխումներին ուղղված միջոցառումներին,
  • լայնորեն հանրայնացնելու և ջատագովելու ձեռք բերված արդյունքները՝
այդպիսով նպաստելով քաղաքացիական վերահսկողության և մշտադիտարկման իրականացմանը դատարաններում՝ դրանց գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով։ Ծրագիրը մեկնարկել է 2023թ․ ապրիլի 1-ին և կտևի 4 ամիս։ Ծրագրի իրականացման երկրորդ ամսին նախապատրաստական ուսուցողական դասընթաց անցնելով՝ ընդգրկված մասնակիցները կազմակերպության փորձառու դատական մշտադիտարկողների աջակցությամբ և ղեկավարությամբ կայցելեն տեղի դատարաններ և կիրականացնեն քրեական գործերով դատական նիստերի մշտադիտարկում՝ ձեռք բերելով և զարգացնելով իրավական և, մասնավորապես, դատական մշտադիտարկման գործնական գիտելիքներ ու կարողություններ։ Ծրագրի ավարտին, մշտադիտարկման միջոցով ձեռք բերված արդյունքների հիման վրա, կմշակվեն դատական համակարգի բարեփոխումներին ուղղված առաջարկներ, կկազմվի զեկույց։ Ուշադրությո՛ւն Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք դիմել մինչև սթ ապրիլի 17-ը՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, քաղաք, տարիքը, ուսումնական հաստատության անվանում) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ karinetorosyan@hahr.am Դիմորդների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով։ Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ։    

Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք

Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական,  քաղաքացիական և վարչական գործերին։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Հարկ է նշել, որ ողջամիտ ժամկետները դատարանի կողմից շատ հաճախ խախտվում են։ Գործեր կան, որ դատարանում քննվում են 6-7 տարի շարունակ։  Գործերի քննության ժամկետները խախտվում են ինչպես դատավարության մասնակիցների չներկայանալու, փորձաքննություն նշանակելու, այնպես էլ դատավորների ծանրաբեռնվածության պատճառով։ Ըստ վիճակագրության՝ 2020 թվականին Հայաստանում 100 հազար բնակչությանը բաժին է ընկել 8 դատավոր, մինչդեռ Եվրոպայի խորհրդի երկրներում այս թիվը կրկնակի է։ 2020 թ-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել շուրջ 37 հազար քաղաքացիական գործ, հաջորդ տարի այս թիվը կրկնապատկվել է։ 2022 թ դեկտեմբերի դրությամբ գործերի թիվն անցնում է 65 հազարը, որը քննել կամ քննում է ընդամենը 35 դատավոր։ Այսինքն՝ մեկ դատավորին միջինը բաժին է ընկել շուրջ երկու հազար քաղաքացիական գործ, և դատավորի ծանրաբեռնվածությունը թույլատրելիից մեծ է երեք անգամ։ Նույն վիճակն է նաև քրեական գործերով։ Դատարանի անկախ և անաչառ լինելու սահմանադրական երաշխիքը բխում է նաև 26.04.2002 թ. ՀՀ կողմից վավերացված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական համաձայնագրի 6-րդ հոդվածից, ըստ որի յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ, անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։ Դատարանի անկախությունը և անկողմնակալությունն արդար դատաքննության իրավունքի հիմնարար բաղադրիչ են, որը նշանակում է դատարանի անկախություն իշխանություններից և դատարանի պատրաստակամություն վեճը լուծել արդարացի և անաչառ մոտեցմամբ՝ ազատ ցանկացած տեսակի կանխակալ և կողմնակալ վերաբերմունքից: Սա նշանակում է կողմնակալ վերաբերմունքի ցանկացած անգամ չափավոր դրսևորման բացառում։ Հայաստանում գործում է եռաստիճան դատական համակարգ՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ։ Եռաստիճան դատական համակարգում հաջողության չհասնելուց հետո, մեր քաղաքացիները արդարություն  են փնտրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում,  թեև այնտեղ  որոշում կայացնելը կարող է տևել տարիներ։  Ըստ ՄԻԵԴ-ի  Հայաստանի դեմ կայացված վճիռների՝  ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումները երկրորդ տեղում են, իսկ  առաջին տեղում՝ արդար դատաքննության իրավունքի խախտումն է։ Սա նշանակում է՝ Հայաստանում  արդար դատաքննությունը պարբերաբար խախտվում է։ Դեռ   2019 թ․ մայիսի 20-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
  • «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
 
  • Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:
 
  • Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը»։
Ցավով պետք է արձանագրել, որ պետության առաջին դեմքի խոստումներից և որեւէ մեկը չի իրականացել։ Ավելին՝ քաղաքական  պատվերներով  ակնհայտ անարդար վճիռներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն հրաժեշտ չտվեց դատավորի աթոռին՝ ավելի  պարգևատրվեց նոր պաշտոնով։  Ներկայումս նա զբաղեցնում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի  նախագահի պաշտոնը։ Չնայած իրավապաշտպանների ու փաստաբանների քննադատությանը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց  հրամանագիրը,  որով  59-ամյա Մարտիրոսյանը համակարգում է 60 դատավորների աշխատանքը։ Նրա վճիռներով բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, դատապարտվել, այնուհետև արդարացվել են։ Դատավորներին համակարգից հեռացնելու հարցը ևս լուծվում ըստ նպատակահարմարության։  Բարձրագույն դատական խորհուրդն ամիսներ առաջ որոշում կայացրեց դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյան լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: Կայացման համար հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Սիոֆրա Օ’Լիրին այս տարվա սկզբին հրապարակել է դատարանի 2022 թվականի գործունեության մասին զեկույց՝ ներկայացնելով  Եվրախորհրդի անդամ երկրներին, այդ թվում՝ նաև Հայաստանին վերաբերող նախորդ տարվա վիճակագրությունը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում ամենաշատը ոտնահարվել են անձի ազատության, անվտանգության և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանվելու իրավունքները։ Նախորդ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ քննած  31 դիմումների վերաբերյալ կայացրել է 21 վճիռ, փոխհատուցումների ընդհանուր գումարային արժեքը զեկույցում նշված չէ։   Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիրքորոշումը, որի համընկնումն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:      

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբա…

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազ…

Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք

Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական, …

Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւո…

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբա…

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազ…

Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք

Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական, …

Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւո…

Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն

2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբա…

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազ…

Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք

Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական, …

Most Popular

© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ