3126 դատական նիստերի մշտադիտարկում՝ 3070 քրեական գործերով․ մեկամյա ծրագրի ամփոփում
3126 դատական նիստերի մշտադիտարկում՝ 3070 քրեական գործերով։ Մոտ մեկ տարի շարունակ 60-ից ավելի երիտասարդ մշտադիտարկողների խմբերը՝ ձեւավորված ուսանողներից, ավագ դպրոցի աշակերտներից, Երեւան, Շիրակի մարզի Գյումրի եւ Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում մուտք գործեցին դատարաններ, ինչպես նաեւ իրականացրե…
In the News
ԶԵԿՈՒՅՑ ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Դիտել բրաուզերում
ՀԿ-ները կրկին դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ
Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին, Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ մենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կրկին դիմում …
« Ցանկություն կա ունենալ սեփական գրպանի հարմար դատավորներ»
Դատավորներ Աննա Փիլոպոսյան, Սուրեն Անտոնյան, Ռուբեն Վարդազարյան, Զարուհի Նախշքարյան, Ալեքսեյ Սուքոյան, Դավիթ Հարությունյան, Աստղիկ Խառատյան, Արտակ Բարսեղյան եւ Տիգրան Պետրոսյան: Այս դատավորների լիազորութունները ԲԴԽ-ն դադարեցրել է մեկ տարվա ընթացքում։
Միայն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունն…
Ոստիկանական բռնությունները դառնում են համակարգային. ՀԿ-ների հայտարարությունը
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:
Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանությ…
Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ
Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։ Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։ Այս գործը սկզբում մակագրվել էր Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւո…
Դատապարտում ենք Ազգային ժողովը էժանագին շոուների կամ «թաղային» հաշվեհարդարների հարթակի վերածող բոլոր քաղաքական գործիչներին․ հայտարարություն
2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբա…
ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազ…
Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք
Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից:
Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական, …
Opinion
Video
Featured Topics
3126 դատական նիստերի մշտադիտարկում՝ 3070 քրեական գործերով․ մեկամյա ծրագրի ամփոփում
3126 դատական նիստերի մշտադիտարկում՝ 3070 քրեական գործերով։ Մոտ մեկ տարի շարունակ 60-ից ավելի երիտասարդ մշտադիտարկողների խմբերը՝ ձեւավորված ուսանողներից, ավագ դպրոցի աշակերտներից, Երեւան, Շիրակի մարզի Գյումրի եւ Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում մուտք գործեցին դատարաններ, ինչպես նաեւ իրականացրե…
ԶԵԿՈՒՅՑ ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Դիտել բրաուզերում
ՀԿ-ները կրկին դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ
Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին, Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ մենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կրկին դիմում …
« Ցանկություն կա ունենալ սեփական գրպանի հարմար դատավորներ»
Դատավորներ Աննա Փիլոպոսյան, Սուրեն Անտոնյան, Ռուբեն Վարդազարյան, Զարուհի Նախշքարյան, Ալեքսեյ Սուքոյան, Դավիթ Հարությունյան, Աստղիկ Խառատյան, Արտակ Բարսեղյան եւ Տիգրան Պետրոսյան: Այս դատավորների լիազորութունները ԲԴԽ-ն դադարեցրել է մեկ տարվա ընթացքում։
Միայն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունն…
Ոստիկանական բռնությունները դառնում են համակարգային. ՀԿ-ների հայտարարությունը
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:
Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ներքոստորագրյալ հասարակ…
Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ
Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։ Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։ Այս գործը սկզբում մակագրվել էր Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւո…
3126 դատական նիստերի մշտադիտարկում՝ 3070 քրեական գործերով․ մեկամյա ծրագրի ամփոփում
3126 դատական նիստերի մշտադիտարկում՝ 3070 քրեական գործերով։ Մոտ մեկ տարի շարունակ 60-ից ավելի երիտասարդ մշտադիտարկողների խմբերը՝ ձեւավորված ուսանողներից, ավագ դպրոցի աշակերտներից, Երեւան, Շիրակի մարզի Գյումրի եւ Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում մուտք գործեցին դատարաններ, ինչպես նաեւ իրականացրեցին խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանական ուժերի գործողությունների մշտադիտարկում։ Միայն այսքանով, սակայն, նրանց աշխատանքը չի ավարտվել։ Մշտադիտարկման արդյունքները երիտասարդները գրանցել են 500-ից ավելի մշտադիտարկման թերթիկում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի» ուսուցողական ծրագիրը։ Այն նպատակաուղղված է խրախուսել հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու հարգանքն ազգային օրենսդրությամբ և քաղաքականություններով, ինչպես նաև ՀՀ-ի կողմից միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների և պարտավորությունների իրականացման առումով երիտասարդների իրավական գիտելիքի և կարողությունների զարգացման արդյունավետ մեխանիզմի գործարկման և քաղաքացիական հասարակության, մի կողմից, և մյուս կողմից, դատական ու ոստիկանության համակարգերի միջև արդյունավետ հաղորդակցման և փորձի փոխանակման հարթակի ստեղծման միջոցով՝ այդպիսով ներգրավելով երիտասարդներին քաղաքացիական մասնակցության, քաղաքական բանավեճի և հասարակական պատասխանատվության զարգացման գործընթացներում:
Ծրագրի իրականացման սկզբնական փուլում խմբերում ներգրավված երիտասարդները մասնակցեցին թեմատիկ ուսուցողական դասընթացների՝ ձեռք բերելով գիտելիք և կարողություն դատաիրավական համակարգի, արդար դատավարության, խաղաղ հավաքների, դրանց ընթացքում ոստիկանական ուժերի՝ օրենքով թույլատրելի գործողությունների, հավաքների ընթացքում վարվելաձևի նորմերի, այլ հարակից իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
Երիտասարդները նաեւ կիսվեցին, թե ինչ ակնկալիքներով են մասնակցում ծրագրին։
Լիանա Արսենյան․ «Ակնկալում եմ լինել տեղեկացված, ճանաչել իմ իրավունքները, լինել համարձակ եւ ձեռք բերել նոր գիտելիքներ։ Հետագայում պատրաստվում եմ ստացածս գիտելիքներն օգտագործել գործնականում, սակայն եթե առիթ էլ չլինի, համոզված եմ, որ դրանք ավելորդ չեն լինի։ Յուրաքնաչյուր ոք պետք է ծանոթ լինի իր իրավունքներին եւ կարողանա դրանք պաշտպանել»։
Արայիկ Գրիգորյան․«Մասնակցում եմ ծրագրին այն ակնկալիքով, որ ստանամ գիտելիքներ շատ կարեւոր հարցերի վերաբերյալ ոչ գրքային, ոչ ավանդական կրթական ձեւաչափով, եւ գիտելիքները կլինեն ավելի գործնական եւ կիրառական։ Ընտրված թեմաները շատ կարեւոր են մեր հասարակության մեջ։ Գտնում եմ, որ յուրաքանչյուր անհատ պետք է տիրապետի իր հիմնարար իրավունքներին եւ ազատություններին»։
Վահան Թադեւոսյան. «Ծրագրին միանալու նպատակը եղել է իրավաբանական գիտելիքներ ձեռք բերելը։ Քանի որ ուզում եմ դառնալ ակտիվ քաղաքացի եւ ինչ-որ չափով նպաստել մեր երկրի զարգացմանը։ Կարծում եմ, որ այս գիտելիքներ ունենալը շատ կարեւոր է։ Պատրաստվում եմ նաեւ դրանցով կիսվել իմ հասակակիցների հետ»։
Անի Ղազարյան․ «Ծրագիրը հետաքրքրել է նրանով, որ ոչ միայն դատարաններում ենք անցկացնելու մշտադիտարկում, այլ նաեւ խաղաղ ցույցերի, հավաքների ժամանակ։ Իմ ներկայությունը որոշակի զգաստություն կտա թե դատարաններում, թե խաղաղ ցույցերի ժամանակ։ Ծրագրից ակնկալիքս՝ իմ փորձն ավելի ամրապնդելն է եւ օգնելը, որ ոստիկանությունն այնպես աշխատի, որ իմանա՝ իրեն հետեւող աչք կա»։
Իսկ արդարացա՞ն արդյոք «Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի» ուսուցողական ծրագրի մասնակիցների ակնկալիքները։ Բոլոր մասնակիցները միանշանակ պնդում են՝ դարձել են ավելի իրավագիտակից քաղաքացիներ, ինչն ամենակարեւորն է այս պարագայում։
Սիլվա Սամվելյան․ «Շատ եմ կարեւորում սեփական իրավունքների ճանաչումն ու հարգումը, ինչը ծրագիրը տվեց մեզ։ Յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի իր իրավունքները եւ հարգի, քանի որ այժմ ականատես ենք լինում թմրամիջոցների օգտագործման կամ բռնության դեպքերի, որոնք կարող են պակասել միայն այսպիսի ծրագրերի մասնակցելու դեպքում»։
Կարինե Միքաելյան․ «Կարողացա ավելի լավ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում․ ապագա իրավաբան եմ։ Ստացած գիտելիքներս կօգտագործեմ հետագայում»։
Միլենա Բաբայան․ «Որպես իրավաբանական ֆակուլտետի ուսանող՝ այս փորձն ինձ համար շատ արժեքավոր է։ Ծրագրի շնորհիվ ոչ միայն կարողացա պատկերացում կազմել ՀՀ դատական համակարգի մասին, այլ նաեւ հասկացա, թե որքան կարեւոր է դատարանի թափանցիկությունը եւ հրապարակայնությունը»։
Հարկ է նշել, որ ծրագրում ընդգրկված երիտասարդների մեծ մասն, նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի ուսանողները, առաջին անգամ մուտք գործեցին ինչպես դատարան, այնպես էլ ոստիկանության բաժին։
Ծրագրի շրջանակում հարցազրույցներ են անցկացվել նաեւ իրավական ոլորտի մասնագետների հետ։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը կարեւորում է մշտադիտարկումը, ինչպես խաղաղ հավաքների, այնպես էլ դատական նիստերի դահլիճում։ «Դա զգոնացնում է հանրային մեղադրողին, եւ նիստերն ավելի կարգապահ են սկսում անցկացնել։ Խաղաղ հավաքների դեպքում էլ կարող է զսպաշապիկ լինել իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ոստիկանության այն ներկայացուցիչների համար, որոնք հավաքների ժամանակ քաղաքացիական հագուստով ներդրվում են որպես սադրիչներ։ Մտադիտարկումներն ավելի մեծ դեր ունեն, քան օրենքով սահմանված սահմանափակումներն ու կարգավորումները»,- ասում է Արայիկ Պապիկյանը։
«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը կարծում է, որ մշտադիտարկում պետք է անցկացվի բոլոր դատարաններում։ Դրա համար նա ունի իր հիմնավորումը․ «Երբեմն դատավորները դատարանը համարում են իրենց տունը եւ տնավարի նիստեր անցկացնում»։ Նա առավել կարեւորում է երիտասարդների կողմից իրականացվող մշտադիտարկումները։ «Երիտասարդներն ավելի պատրաստակամ են, ավելի ակտիվ ու համարձակ, քանի որ դիտորդությունը երբեմն համարձակություն է պահանջում։ Եւ կարեւոր է, որ երիտասարդներն իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է կատարվում դատական համակարգում»։
Փաստաբան Տիգրան Հայրապետյանի գնահատմամբ մշտադիտարկումն ունի զսպող մեխանիզմ․ դատական նիստի մշտադիտարկման ժամանակ դատավորն իրեն ավելորդություններ թույլ չի տալիս։ «Ձայնը չի բարձրացնում, գողական չի գնում նիստերի դահլիճում։ Դա մեծ բացթողումներից է․ դատավորին թվում է, թե ինքը ամեն ինչ կարող է անել»։
Իսկ «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ»-ի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը դատական մշտադիտարկումը կարեւոր գործիք է համարում քաղհասարակության եւ ընդհանրապես հասարակության համար։ «Դրանով կկարողանանք գնահատել դատարանների անաչառությունը, նիստերը վարելու որակը, և ընդհանրապես՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ երաշխիքների պահպանության առումով ինչ խնդիրներ ունի մեր դատական համակարգը»։
Շիրակի պետական համալսարանի Իրավագիտության ամբիոնի դասախոս Արտակ Հովհաննիսյանը մշտադիտարկումը համարում է փոխադարձ կապի ձեւ։ «Դրանով ոչ միայն զգոնություն ենք թելադրում դատական համակարգին, այլ նաեւ որպես ակտիվ քաղաքացիներ օգնում ենք իրենց հասկանալու, տեսնելու այն սխալները, որոնք իրենց հայացքով հնարավոր չէ։ Իմ կարծիքով դա ոչ այլ ինչ է, քան օգնություն, ձեռք՝ մեկնված դատական համակարգին»։
Ուսուցողական ծրագրի մասնակիցների համար հատկապես կարեւոր էր այն, որ մշտադիտարկման ընթացքում ծագած իրենց հուզող հարցերի պատասխանները կարողացան ստանալ հենց դատավորներից եւ ոստիկանության ներկայացուցիչներից՝ փորձի փոխանակման և հանրային բանավեճի հանդիպումների ընթացքում։
Հանդիպման մասնակից դատաիրավական եւ ուժային կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները բարձր գնահատեցին եւ մեծապես կարեւորեցին երիտասարդների իրավական գիտելիքների եւ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, նաեւ այն առումով, որ դրանք ուղղված են քաղհասարակության եւ նշյալ համակարգերի միջեւ համագործակցության հարթակի ձեւավորմանը եւ զարգացմանը։ Նրանք նաեւ պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս համագործակցել՝ առաջարկելով նոր ձեւաչափեր։
Խաղաղ հավաքների ազատության, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ տպագրված տեղեկատվական թերթիկները երիտասարդները բաժանեցին Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում։ Անցորդները՝ հատկապես տղաները, մեծ հետաքրքրությամբ էին լսում ծրագրի մասնակիցների կողմից թերթիկների տեղեկույթի ներկայացումները եւ պատրաստակամ վերցնում դրանք։
Ծրագրի վերջում ակտիվ մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր։ Երիտասարդները մի կողմից ուրախ էին, մյուս կողմից տխուր՝ ծրագիրն ավարտվեց։ Այդուհանդերձ, նրանց մեծ մասը ցանկություն հայտնեց շարունակել համագործակցոությունը կազմակերպության հետ՝ դատական և խաղաղ հավաքների մշտադիտարկման ոլորտներում։
Ի դեպ, մասնակիցներն իրենց ընկերների եւ հարազատների հետ կիսվել էին ծրագրի հետաքրքրության եւ կարեւորության մասին, և արդեն կան երիտասարդներ, ովքեր ցանկություն են հայտնել ընդգրկվել հետագա ծրագրերում։
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիրքորոշումը, որի համընկնումն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
ՀԿ-ները կրկին դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ
Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին, Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ մենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կրկին դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Այս հանցագործությունների ռիսկերն իրական են, և դրա իրականացումն ընթացքի մեջ է, ինչն ապացուցում են քրեական ի…
« Ցանկություն կա ունենալ սեփական գրպանի հարմար դատավորներ»
Դատավորներ Աննա Փիլոպոսյան, Սուրեն Անտոնյան, Ռուբեն Վարդազարյան, Զարուհի Նախշքարյան, Ալեքսեյ Սուքոյան, Դավիթ Հարությունյան, Աստղիկ Խառատյան, Արտակ Բարսեղյան եւ Տիգրան Պետրոսյան: Այս դատավորների լիազորութունները ԲԴԽ-ն դադարեցրել է մեկ տարվա ընթացքում։
Միայն Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն են դադարեցվել Գագիկ Ջհանգիրյանի, իսկ մյուս 8 դատավորներինը՝ Կարեն Անդրեասյանի նախագահության ժամանակ։
ԲԴԽ որոշմամբ՝ դատավորները դատական համակարգից հեռացվել են տարբեր պատճառաբանություններով՝ էական կարգապահական խախտման, Ռուբեն Վարդազարյանի դեպքում հիմք է հանդիսացել արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործը, իսկ 12 տարի պաշտոնավարած դատավոր Դավիթ Հարությունյանը, ըստ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի, վարկաբեկել է դատական իշխանությունը, վտանգել է դատարանի անկախությունն ու անաչառությունը, կասկածի տակ է դրել դատական ակտերը։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի խոսքերով՝ ԲԴԽ-ն հերթական իրավիճակային լուծումն է գտնել, որը գլոբալ, մեծ փոփոխության չի կարող բերել։ Մի դեպքում Արդարադատության նախարարությունը անհասկանալի պատճառներով մերժում է վարույթ ընդունել գործերը եւ հետագայում այդ բողոքներով դիմել ԲԴԽ-ին, մյուս դեպքում, երբ ոչ ցանկալի դատավորներ են լինում, հետեւողական են լինում անգամ լիազորություններից զրկելու այդ մարդկանց։
«Հետեւաբար խտրական վերաբերմունքն ինձ համար ակնհայտ է։ Հերթական իրավիճակային լուծումն է։ Սա բովանդակային փոփոխության բերել չի կարող։ Բոլոր դեպքերում հստակ, ընդլայնված բոլոր տեսանկյունները հաշվի առնող մոտեցումներ չկան, կան իրավիճակային լուծումներ, դա ոչ մի լավ բանի բերել չի կարող»,- ասում է Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքերով՝ քաղհասարակության ներկայացուցիչները տեսնում, լավ տիրապեում են իրավիճակին, բայց անհասկանալի պատճառներով նախընտրում են լռել։ Իրավապաշտպանը հիշում է ԲԴԽ նախագահ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի զեկույցը, երբ նշել էր, որ դատավորները հստակ գումար էին վճարում, ամեն պաշտոն որոշակի գումար արժեր։ «Հետեւաբար դատավորները նախընտրում էին խելոք մնալ, խելոք աշխատել, ենթարկվել համակարգին, որովհետեւ պետք է այնքան փող աշխատեին, որ կարողանային այդ պարտքերը տային։ Նախկինում իրենց հրահանգները չկատարող դատավորները լիազորություններն էին դադարեցվում, տրամաբանությունը նախկինի պես նույնն է։ Կրկին հրահանգներ չկատարող, չենթարկվող դատավորներից են փորձելու ազատվել։ Խնդիրը այն է, որ կարեւոր դերակատարներ նախկինից մնացած շարունակում են ոչ միայն պաշտոնավարել, այլ նաեւ շարունակում են նոր պաշտոններ ստանձնել»,- ցավով նշում է Նինա Կարապետյանցը։
Նա հիշում է քաղաքական որոշումներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանին, երբ ԲԴԽ-ն որոշել էր նշանակել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր․ «Դրանից ավելի մեծ ծաղր, ավելի մեծ ֆիասկո դժվար է պատկերացնել։ Երբ մեծ աղմուկ բարձրացավ, Մնացական Մարտիրոսյանը դիմում գրեց, հրաժարվեց այդ պաշտոնից, բայց փոխարենը, որպես փոխհատուցում նշանակվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
«Հիմա հարց է ծագում այդ ի՞նչն են բարեփոխում, որ Մնացական Մարտիրոսյանին կողմ են քվեարկում այն մարդիկ, ում համար կողմ են քվեարկել ՔՊ-ականները, որոնք իբր պետք է գային եւ բարեփոխում անեին։ Մնացական Մարտիրոսյանը վատ իմաստով ամենաճանաչված դատավորներից մեկն է, բայց այդպիսի դատավորներ բազմիցս կան, որոնք պարբերաբար բարձրացել են վերեւ՝ Վերաքննիչ, Վճռաբեկ, Հակակոռուպցիոն դատարան։ Այն դեպքում, երբ հանրային հարթակներում իրենց գործունեության վերաբերյալ հնչել են ոչ միայն զանցաքներ, բացթողումներ, այլ նաեւ կատարվել են հանցանքներ»,- նշում է Նինա Կարապետյանցը։
Ըստ նրա՝ ցանկություն կա ունենալ մաքսիմում կառավարելի դատական համակարգ՝սեփական գրպանի հարմար դատավորներ։ Կամ ստեղծել առնվազն այնպիսի քաոս, որի պայմաններում գործող իշխանություններից եւ որեւէ մեկը, որեւէ պատասխանատվության ենթարկվելու հնարավորություն չի ունենա, որովհետեւ բազմաթիվ դեպքեր են գրանցվել։
Փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ դատական համակարգում պետք է վեթթինգ եւ լյուստրացիա իրականացնել, այլ ոչ թե խտրական վերաբերմունք ցուցաբերել։
Ըստ նրա՝ կան դատավորներ, որոնց կայացրած վճիռները ՄԻԵԴ-ը անարդար է որակել, սակայն լիազորությունները չեն դադարեցվել։
Իսկ պաշտոնանկ արված դատավորները գանգատներ են ներկայացրել ՄԻԵԴ։ Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն կիրառել լիազորությունները դադարեցված 7 դատավորի գանգատները քննելու հարցում, եւ դրանք կքննվեն մեկ վարույթում:
Ոստիկանական բռնությունները դառնում են համակարգային. ՀԿ-ների հայտարարությունը
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:
Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։
Մասնավորապես, եթե վերջին առնվազն 10 տարում Հայաստանում չէր արձանագրվել ոստիկանության բաժանմունքում փաստաբանի նկատմամբ բռնության որևէ դեպք, ապա 2023 թվականի առաջին կիսամյակում եղել է երեք նման դեպք: Ընդ որում, եթե ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած առաջին դեպքից հետո կարող էր տպավորություն ստեղծվել, որ դա բացառություն է, ապա երկրորդ ու երրորդ դեպքից հետո ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոստիկանական անպատժելիության աճող միտման հետ:
Միաժամանակ, բավականին մեծացել է իրավապահների կողմից կասկածյալների նկատմամբ բռնությունների ու խոշտանգումների մասին արժանահավատ ահազանգերի քանակը: Համատարած են դարձել դեպքերը, երբ ահազանգեր ենք ստանում բերման ենթարկված անձանց ծեծի, վիրավորանքի, հոգեբանական ճնշումների, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, անգամ մարմնի տարբեր մասերին ծխախոտ հանգցնելու և խոշտանգման այլ դրսևորումների մասին։
Առավել ուշագրավ է վերջին շրջանում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների և նախագահի կողմից Տիգրան Առաքելյանի նկատմամբ խոշտանգման մասին արժանահավատ հաղորդումը, որում Տ․Առաքելյանը պատմում է խոշտանգման ընթացքի մասին այնպիսի մանրամասնություններով, որոնց հավաստիությունը հեշտ է պարզել քննությամբ:
Վերջին շրջանում ոստիկանական բռնությունների ինտենսիվությունն այնքան է շատացել, որ որոշ դեպքեր (Դիլիջանի ՔՀԲ-ի պետի, «Պոլիգրաֆի», Երևանի գինու օրերի) տեղի են ունեցել տեսախցիկի տեսադաշտում, և այդ տեսանյութերը հասանելի են դառնում նաև հանրությանը։
Նշված բռնությունների փաստերով չի իրականացվում անհապաղ և արդյունավետ քննություն, քննչական և դատախազական մարմինները անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում բռնություններ կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, որի հետևանքով ավելի է ամրանում անպատժելիությունը և նվազում է հանրության վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ, որը որոշ չափով բարձրացել էր 2018 թվականին։
Հասարակական կազմակերպությունների մոտ համոզմունք է ձևավորվում, որ Հայաստանում փորձ է արվում ոստիկանության նկատմամբ հարգանքը կառուցել ոչ թե հանրությանը արդյունավետ ծառայելու, այլ վախի մթնոլորտ ձևավորելու արդեն ձախողված փորձի հիման վրա։ Նման քաղաքականությունը և «բարեփոխումներ» անվան ներքո իրավապահ մարմինների անպատժելի վարքագիծը անընդունելի է ոչ միայն ժողովրդավարական և պետության արժեքների ու սկզբունքների տեսանկյունից, այլև ուղղակի հակասում է 2018 թ․ թավշյա հեղափոխություն իրականացրած քաղաքացիների ակնկալիքներին։
Հարկ ենք համարում ընդգծել, որ ոստիկանական բռնությունները տեղի են ունենում հանցավորության դեմ պայքարի անկարողության ֆոնին: Որպես օրինակ՝ վերջին ամիսներին Իտալիայի և Վրաստանի իրավապահների բացահայտումների շնորհիվ պարզ դարձավ, որ Հայաստանում տոննաներով ծանր թմրանյութեր (կոկաին, հերոին և այլն) են շրջանառվում: Սակայն Հայաստանի իրավապահները, ի զորու չլինելով բացահայտել տոննաներով ծանր թմրանյութերի շրջանառման դեպքերը, բռնություններով զուգորդվող գործողություն կատարեցին «Պոլիգրաֆ» ակումբում առնվազն 40 հոգու նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերեցին ընդամենը 3․6 գրամ թեթև թմրանյութ (մարիխուանա):
Հատկանշական է, որ ոստիկանության բաժիններում խոշտանգումը հաճախ կատարվում է զուտ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու և դրանով հանցագործությունը «բացահայտված» որակելու նպատակով: Այդ քրեական գործերը, որպես կանոն, հետագայում փակուղի են մտնում և դատարան չեն հասնում, քանի որ ոստիկանական համակարգը ծառայողներին խրախուսում է «բացահայտելու» և ոչ ապացույցներ հավաքագրելու համար:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանցագործություն համարվող խոշտանգման մեթոդով հնարավոր չէ արդյունավետ պայքարել այլ հանցատեսակների դեմ: Ավելին, սա գալիս է վկայելու, որ բռնությունները հաճախ արդյունք են հանցագործությունների դեմ պայքարի անկարողության ու անճարության:
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական բռնությունները, հայտարարում ենք, որ դրանք հետեւանք են ՀՀ վարչապետի և իշխող քաղաքական մեծամասնության անգործության, ոստիկանության համակարգում խոստացված, բայց թերի իրականացված բարեփոխումների: Այս հանցագործությունների սովորական դառնալու սարսափելի միտումը եւ դինամիկան կասեցնելու նպատակով պահանջում ենք՝
- Արդյունավետ, անհապաղ և թափանցիկ քննություն կատարել իրավապահների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին, հեռացնել իրավապահ մարմիններից նման գործողություններով աչքի ընկած և նրանց հովանավորող աշխատակիցներին։
- Ոստիկանական և իրավապահ այլ մարմիններում իրականացվող ատեստավորման սահմաններում բացի մասնագիտական գիտելիքներից ստուգել նաև ծառայողների բարեվարքությունը (գույքի ծագման օրինականությունը, կապերն ու շահերը), ինչպես նաև վերաբերմունքը բռնության նկատմամբ:
- Ստեղծել խոշտանգումների մասին ահազանգերի արձագանքման ու քննության, ինչպես նաև ահազանգողների պաշտպանության ու խրախուսանքի մեխանիզմներ:
- Տեղադրել տեսախցիկներ ոստիկանական բաժինների բոլոր միջանցքներում և բոլոր այն սենյակներում, որտեղ գտնվում են բերման ենթարկվածները:
- Կառուցվելիք ոստիկանական բաժինների տիպային մոդելները (որոնք պատրաստում է Քաղաքաշինության կոմիտեն) նախագծել այնպես, որ ներսի տարածքները լինեն առավել թափանցիկ:
- Փոխել ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների գնահատման ցուցանիշները, որպեսզի խրախուսվի հանցագործության մասին այլ՝ մեղադրյալի ցուցմունքի կամ ինքնախոստովանության հետ չկապված ապացույցների հավաքագրումը: