9 տարի անց ՀՀ Գլխավոր դատախազությունը ընդունեց այն փաստը, որ Կարեն Կունգուրցեւը սպանություն չի կատարել։
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա հիվանդանոցում մահացել:
Դեպքից ժամեր անց Կարեն Կունգուրցեւը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։ Առաջին ատյանը արդարացրել էր Կունգուրցեւին, իսկ Վերաքննիչ դատարանը առաջադրել էր նոր մեղադրանք՝ դիտավորությամբ անձին մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ: Վճռաբեկ դատարանն էլ բեկանել էր գործը եւ ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։ 2019 թ-ից գործը քննող դա…