Skip to main content

Արբակ Բաբասյանի գործով վկան պարբերաբար հակասում էր ինքն իրեն (տեսանյութ)

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատական նիստը:  Այսօրվա նիստի ժամանակ հարցաքննվեց գործով անցնող վկա Վլադիմիր Կոդաբաշյանը, որի ներկայությունն ապահովելու համար նախորդ դատական նիստին դատավորը որոշում կայացրեց նրան բերման ենթարկել:Իդեպ, վկան չցանկացավ, որ դատարանի դահլիճում իրեն տեսանկարահանեն:

 Նշենք, որ վկան իր ցուցմունքի մեջ սկզբում ասաց, որ տեսել է, թե ինչպես է Արբակ Բաբասյանը մի քանի անգամ հարվածում   գործով տուժող Լևոն Գրիգորյանին, հետո ասաց, որ հնարավոր է մի երկու հարված հասցրած լինի Գրիգորյանին: Այնուհետև   նա  նշեց, որ տեսել  է, թե ինչպես է Արբակ Բաբասյանը  Գրիգորյանի՝ գետնին ընկած ժամանակ, նրա գրպանից ինչ-որ թուղթ   հանել,  որը միգուցե ծրար է եղել, այնուհետև նա ասաց, որ միգուցե դա Բաբասյանի գրպանից է ընկել և նա վերցրել է:

 Վկայի հարցաքննությունից հետո Արբակ Բաբասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը  միջնորդեց հրապարակել վկայի   նախաքննական ցումունքները, քանի որ դրանցում առկա են էական հակասություններ:

 Հակասությունների մասին հարցին վկան տալիս էր դարձյալ իրար հակասող պատասխաններ, նույնիսկ նշեց, որ հնարավոր է   քննիչն իրեն լավ չի հասկացել և իր մտքերը ճիշտ չի արձանագրել:

Հարցաքննությունից հետո դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին, հրապարակեց գործում առկա փաստաթղթղերը: Դրանից հետո հարցաքննեցին Արբակ Բաբասյանին, ով ասաց, որ ինքը գնացել էր Գրիգորյանից վերցնելու այն  գումարը, որը Գրիգորյանը պարտքով վերցրել էր իր հորից և  հետ վերադարձնելը ձգձգում էր: Եվ երբ հերթական անգամ գնացել է իր գումարը հետ վերցնելու Լևոն Գրիգորյանը դիտավորյալ սրել է  իրավիճակը, հրել է Բաբսյանին, ինչից հետո վերջիսն մեկ անգամ հարվածել  է Գրիգորյանին և մեկ անգամ էլ հրել է նրան, հարվածի արդյունքում Գրիգորյանի աչքի հատվածում կապտուկ է առաջացել, իսկ հրելուց հետո Գրիգորյանն ընկել է աթոռների վրա, և անհաջող շարժում է արել ու ընկել գետնին: Իսկ ծրար կամ գումար՝ Գրիգորյանի գրպանից չի հանել:

Նշենք նաև, որ Արբակ Բաբասյանն իր հարցաքննությունից հետո դատարանին ասաց, որ ինքը ցանկանում է դատարանին տրամադրել մի կրիչ, որում առկա է իր հոր և Գրիգորյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, որտեղ հստակ կա խոսակցություն պարտք տված գումարի, իր հարվածի մասին:Նա նշեց, որ հունվարին չի տվել, որ կցվի գործին, քանի որ չի տեսել  քննչական մարմնի լրջությունը:

Դրանից հետո,Արայիկ Պապիկյանը մեկ օր ժամանակ խնդրեց դատարանից՝ միջնորդություն պատրաստելու համար, որպեսզի վերոնշյալ կրիչը կցվի գործի նյութերին: Դատավորը հետաձգեց դատական նիստը և այն նշանակեց սեպտեմբերի 2-ին, ժամը 15.00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *