Ինչու են վկաները սուտ ցուցմունք տալիս. Կ.Կունգուրցեվի գործ

Այդ պատճառաբանությունները հիմնազուրկ չեն, սակայն շատ հաճախ չեն գնահատվում դատավորների կողմից, թեև համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358 հոդվածի՝ Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա:
Այդպիսի քրեական գործերից է նաև  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Կարեն Կունգուրցևի  գործը, որին մասնակցում են Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները, ամբաստանյալի շահերն է պաշտպանում փաստաբան՝ Ա.Պապիկյանը, որպես դիտորդ հանդես են գալիս նախագահ՝ Մ.Դանիելյանը և դիտորդ՝ Ա.Վեզիրյանը:  Այս գործի դատաքննության ընթացքում հարցաքննված երեք վկաների ցուցմունքները հակասում են նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին, ինչպես նաև գրված ցուցմունքները ընթերցելիս շարադրանքի ձևից ակնհայտ հիմնավորվում է, որ դա գրված է քննիչի թելադրանքով: Օրինակ՝ ցուցմունք տալուց վկաներից մեկը հայտնել է, որ ամբաստանյալը “հարվածել է սուր կտրող ծակող գործիքով”, և դատավորի հարցին թե ո՞րն է՝ սուր կտրող ծակող գործիքը, վկան պատասխանել է կացինը: Մեկ այլ վկա, որը նախաքննության ընթացքում գրել էր, որ տեսել է Կ.Կունգուրցևին հարվածելիս, դատարանում հայտնել է, որ իրականում չի տեսել այդպիսի բան, այդ ցուցմունքը գրել է մարզիչի ցուցումով և  քննիչի թելադրանքով: Վկայի հայտարարությունը հաստատեց նաև մարզիչը, ով ասեց, որ ինքը տեղյակ է, որ 4 վկաներից երկուսը սուտ ցուցմունք են տվել, դա արվել է  քրեականի պետի պահանջով, քանի որ վերջինս  հայտնել է, որ երկու վկայի ցուցմունքով կարող է Կ.Կունգուրցևին ազատ արձակեն, ուստի անհրաժեշտ են ևս երկու վկա:
Միքայել Դանիելյանի կարծիքով, համատարած բնույթ կրող այս երևույթը, երբ քննիչները պարտադրում են վկաներին սուտ ցուցմունք գրել, վատ ազդեցություն է թողնում մարդկանց իրավագիտակցության վրա, հատկապես երբ անչափահաս վկաներ են, քանի որ նրանց մոտ ձևավորվում է սուտ վկայություն տալու արատավոր երևույթը, մի խոսքով քննիչները “փչացնում են” երիտասարդներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ