Skip to main content

ԵԱՀԿ մարդկային չափորոշիչների իրականացման հանդիպում 2018

Այսօր, սեպտեմբերի 10-ին Վարշավայում մեկնարկեց ԵԱՀԿ մասնակից պետությունների մարդկային չափորոշիչների իրականացման հանդիպումը։ Այն բացվեց Քաղաքացիական համերաշխության հարթակի անդամ կազմակերպությունների ներակայցուցիչների բողոքի լուռ ակցիայով՝ ի պաշտպանություն Չեչնյայում «Մեմորիալ» մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Օյուբ Տիտիեվի ձերբակալության  (մանրամասն՝ https://www.frontlinedefenders.org/en/case/oyub-titiev-detained-and-facing-criminal-investigation) և Ռուսաստանում ահաբեկչության մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի (մանրամասն՝ https://www.amnesty.org/en/latest/campaigns/2018/07/oleg-sentsov/

Հանդիպումը Եվրոպայում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ամենաընդարձակ ամենամյա համաժողովն է, որը հրավիրվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից որպես ԵԱՀԿ մասնակից 57 երկրների, գործընկերների, ԵԱՀԿ կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների եւ այլ համապատասխան դերակատարների հարթակ՝ նպատակաուղղված ԵԱՀԿ մարդկային չափորոշիչների հանձնառությունների իրականացմանը, առնչվող մարտահրավերների քննարկմանը, լավագույն փորձի փոխանակմանը եւ ոլորտի հետագա բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացմանը (մանրամասն՝ https://www.osce.org/odihr/hdim_2018

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով