Կարեն Կունգորցեվի քրեական գործը նոր ընթացք ստացավ. տեսանյութ
սույն թվականի օգոստոսի 26-ին ձերբակալվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Վլադիմիր Ղուկասյանը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու համար:
Այս քրեական գործով Հելսինկյան ասոցիացիան լրագողական հետքննություն էր կատարել, որի արդյունքում պարզվել էր, որ Կարեն Կունգորցևը ենթարկվել է խոշտանգումների՝ ինքնախոստովանական կորզելու նպատակով, բայց միևնույն է վերջինս չի ընդունել և չի ընդունում մեղքը, ավելին այն փաստը, որ նա առնչություն չունի դեպքին երևում է և ոստիկանության տարածած տեսանյութից: Նախաքննության մարմինը շուրջ տաս ամիս անհիմն մեղադրանքով Կ․Կունգորցևին պահում է կալանքի տակ, և իրական հանցագործին գտնելու փոխարեն, բժիշկին է ձերբակալում, այդպիսով աջակցելով իրական հացագործին խուսափել պատասխանատվությունից։
Այլ դեպքում կարելի էր փաստել, որ նախաքննության մարմինը բազմակողմանի քննություն է իրականացրել և գտել ևս մեկ մեղավոր անձի, որ մեղադրյալի մեղադրանքը մեղմացվել է, եթե․․․
Եթե դեռևս 2013 թվականի հոկտեմբերի 25-ին՝ դեպքից տասներկու օր անց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար՝ Արթուր Սաքունցը, սույն գործով tert.am-ին տրված հարցազրույցում, նշելով նախաքննության մարմնի «մենթական մոտեցման» մասին, չհայտներ իր մտահոգությունը արդյո՞ք սպանվածին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերվել է, թե ոչ։ Ի դեպ այդ նույն հարցազրույցում վերջինս նշել էր, որ «КГБ-ի Արտակի 16-ամյա որդին եղել է երևանցի մարզիկների հետ կռվի մտած վանաձորցիների խմբում», չնայած ընթերցելով հարցազրույցը հասկանալի չէ, թե ինչու է իրավապաշտպանը հայտնում այդ մասին, բայց Վանաձորում լուրեր են տարածված, որ 15 ամյա տղային սպանել է ԱԱԾ-ի աշխատակցի որդին, սրա մասին նաև հրապարակվել էր այսօր news.am կայքում։
Տեսանյութը՝ epress.am-ի etv-ի համար։
Leave a Reply