Skip to main content

Կ․Կունգուրցեվին ճանաչել են քննիչի ցուցումով․ Տեսանյութ

Իսկ նախաքննության ժամանակ տված “մանրամասն և հանգամանալի” ցուցմունքները չի հիշում թե ինչի հետևանք են: Ինքն ուղղակի լսելով իր մարզիչի առաջարկը, ով ասել է թե պետք է ևս երկու վկա, որ բռնվածին բաց չթողնեն, իր ընկերոջ հետ որոշել է ցուցմունք տալ: Ինչ վերաբերվում է նրան, թե ինչպես է ճանաչել Կունգուրցևին, վկան հայտնեց, որ իրեն ոստիկանության աշխատակիցը ցույց տվեց Կունգուրցևի լուսանկարը և ասաց՝ “քեզ ցույց կտանք 4 անձի լուսանկար, դու ցույց կտաս այս տղային”, ինչը և ինքը կատարել է:

Արդեն կայացել է մի քանի դատական նիստեր, որոնց ժամանակ հարցաքննվել են “հիմնական ականատեսները կամ վկաները”: Նրանք Դավիթ Հովակիմյանի թիմակիցները և մարզիչներն են: Ի տարբերությունը նախաքննությանը, երբ վկաները պարբերաբար մեղադրական ցուցմունքներ էին տալիս Կունգուրցևի դեմ, դատարանում գրեթե ամբողջությամբ հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից, նշում, որ իրենց ուղղորդել են ոստիկանության բաժնում, չեն հիշում կամ չգիտեն թե ինչ նախաքննական ցուցմունք են տվել, իրենք չգիտեն թե ինչ ձևակերպումներ կամ արտահայտություններ են գրառվել ցուցմունքների մեջ, ինչ են դրանք նշանակում: Օրինակ՝ վկաներից մեկը նշեց, որ իր ցուցմունքի մեջ գրված “սուր-ծակող-կտրող գործիք” անվան տակ ինքը հասկանում է “տապոռը”, վկաներից մի քանիսը, ովքեր Կունգուրցևին “ճանաչել էին” կզակից և քիմքից, դատարանում հայտնեցին, որ չգիտեն թե ինչ է կզակը կամ քիմքը: Վկա մարզիչ մանկավարժը դատարանում հայտնեց, որ չգիտեր թե ինչ իրավունք կամ պարտականություն ուներ ինքը երբ իր ներկայությամբ ցուցմունք էին տալիս իր սաները, կամ ինչ կարգավիճակ ինքը ուներ երբ մասնակցում էր քննչական գործողություններին. ինքը առանց կարդալու “ստորագրում էր ներկայացվող թղթերը”:

Հաջորդ դատական նիստը նշանակված է 2014 թվականի դեկտեմբերի 27-ին:

Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *