Պատանդ վերցնելու մեղադրանքն անհիմն է. Տեսանյութ
Այսօր տեղի ունեցած դատական նիստին ուսումնասիրվել են պաշտպանի միջնորդության հիման վրա ստացված ինտերնետի շարժական կայանի վերծանումները, որով հիմնավորվել է, որ տուժողը Հ.Գևորգյանի հետ գտնվելու ժամանակ մոտ 60 անգամ օգտվել է ինտերնետից և եթե վերջինիս իր կամքից հակառակ էր ամբաստանյալը պահել Հրազդանի կիրճում, ապա տուժողը հնարավորություն է ունեցել այդ մասին որևէ սոցիալական ցանցով տեղյակ պահեր իր հարազատներին կամ մտերիմներին, որը վերջինս չի արել:
Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Ա.Վեզիրյանին տրված հարցազրույցում Հ.Գևորգյանի պաշտպան` Հայկ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև այլ մանրամասներ, որոնք հիմնավորում են, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է:
Հիշեցնենք ըստ պաշտոնական վարկածի` Հրաչյա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու պայմանով անձին պատանդ վերցնելու և պահելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Գարիկ Հարությունյանի հետ, պատանդ վերցնելու և պահելու նպատակով , որպես զենք օգտագործվող դանակով կյանքի և առողջությանը համար վտանգավոր բռնության գործադրմամբ ֆիզիկական ազատությունից ապօրինաբար զրկել և իր բնակության վայր են տեղափոխել Նաիրա Հարությունյանին և նրա անչափահաս որդուն` Սուրեն Ջաբուրյանին: Պատանդներին ազատելու պայմանով Ն.Հարությունյանի հորից` Ս.Հարությունյանից հարկադրաբար պահանջել են գումար, որն ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին: Բացի այդ Հրաչյա Գևորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, բազմիցս անգամ Ս. Հարությունյանից շորթման եղանակով, այն է` սպառնալով, որ կնվաստեցնի վերջինիս դստերը` Ն.Հարությունյանին` նրա մերկ նկարների ցուցադրմամբ, ինչպես նաև կվնասի Ն.Հարությունյանին և նրա երեխաներին, պահանջել և ստացել է խոշոր չափերի գումար:
Սույն քրեական գործը արդեն տարի ու կես է գտնվում դատարանում:
Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի:
Leave a Reply