Մեր վերջին նամակը, որը նախարարին է ուղարկվել հուլիս ամսին, այդպես էլ չի արժանացել պատասխանի, և մեր բազմաթիվ հեռախոսախոսակցությունների ընթացքում արդարադատության նախարարության աշխատակցուհին նամակն անպատասխան թողնելու մի շարք պատճառաբանություններ է գտնում. մի դեպքում աշխատակիցները տեղում չեն, մեկ այլ դեպքում` նամակը հասցեագրված է արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանին, ով գտնվում է արձակուրդում կամ արձակուրդից վերադարձել է, բայց ներկայումս տեղում չի (այս պատասխանը ստանում ենք արդեն վերջին մի քանի զանգերի ընթացքում):
Վերջերս “Արմենիա” հեռուստաալիքով դիտում էի “Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ” հեռուստախաղը, որին մասնակցում էր նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ուշադիր հետևելով խաղին` ես հասկացա, թե ինչու են մեր նամակները մնում անպատասխան: Պատճառն այն է, որ ինչպես մեզ հետ շփման մեջ, այնպես էլ խաղում, Թովմասյանը նախընտրում է լռել:
Կո՛չ եմ անում այն անձնավորությանը, ով հանդիսանում է Հայաստանում արդարադատության իրականացման երաշխավորողը, խաղ խաղալուց բացի, որին իր ներդրումը մեծ չէ, երբեմն նաև զբաղվել իր բուն պարտականություններով:
Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից
Արսեն Բաբայան
Leave a Reply