ԱԺ նախկին պատգամավորը սպառնում է կնոջն ու նրա հարազատներին (տեսանյութ)
Երբ Անի Թորոսյանն արդեն ներկայացել է որպես Լուսինե Ավագյանի փաստաբան՝ համապատասխան մարմիններ հարցումներ է ուղարել՝ պարզելու համար, թե ինչ համատեղ գույք կա և պարզվել է, որ Արսեն Ավագյանը շատ արագ հսկայական կարողություն է օտարել, ինչն էլ վերավաճառվել է:
«Եվ երբ Լուսինե Ավագյանը սկսեց հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանությանը, մենք տարբեր պահանջներով հայցադիմումներ ներկայացրեցինք, այսինքն՝պայմանագրերը անվավեր ճանաչելու պահանջներ, վիճարկում էինք այդ պահանջները: Երբ Լուսինեն դիմեց իրավաբանին, Արսեն Ավագյանի կողմից սկսվեցին հետապնդումները Լուսինե Ավագյանի նկատմամբ՝բազմաթիվ վայբեր նամակներ, զանգեր, հեռակա միջնորդավորված անձանց միջոցով սպառնալիքներ, որոնք ուղղվում էին Լուսինեին առ այն, որ կվնասի, քիթն ու ականջը կկտրի, այնպես կանի որ բերդում հայտնվի: Պարբերաբար այս սպառնալիքները հնչում էին, Լուսինեն նույնիսկ վախենում էր դիմել իրավապահ մարմիններին: Ես որպես նրա ներկայացուցիչ առաջարկեցի, որ ես փորձեմ սաստել և նամակ ուղղեցի Արսեն Ավագյանին՝ խնդրելով ձեռնպահ մնալ այդպիսի վարքագծից: Դրանից հետո շատ կարճ ժամանակ Արսեն Ավագյանը հանդարտվեց և դրանից հետո էլ ավելի վատ ձևով սկսվեց, այն ինչ որ մենք չէինք էլ նախատեսում: Բանից պարզվում է, որ այն ժամանակ, երբ Լուսինե Ավագյանը Հայաստանում էր, նրա սկեսուր Նինա Գաբունին հաղորդում է տվել հանցագործության մասին, իբրև թե իմ վստահորդը՝ հափշտակել է իր ոսկյա զարդերը: Լուսինե Ավագյանն ունի իր անվամբ գրանցված հեռախոսահամր, որը միշտ հասանելի է , նա ունի ներկայացուցիչ, դա ես եմ: Իմ մասին թե՛ իր ամուսիննն է իմացել, թե՛ իր ամուսնու ներկայացուցիչն է իմացել: Ստացվում է, որ քննչական մարմինը «ջանասիրաբար» փորձել է գտնել Լուսինեին, չի գտել, քրեական գործ է հարուցվել, Լուսինեին մեղադրանք առաջադրվել և հետախուզում են հայտարարել: Լուսինե Ավագյանը մինչև այդ ամենը ամուսնու ահաբեկումների պատճառով էր Հայաստանից դուրս եկել և հիմա իր տեղը չի գտնում»,- ասաց Անի Թորոսյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ այս պարագայում Լուսինեն պաշտպանություն է հայցում իր անվտանգության առումով, ոորվհետև ցանկանում է գալ՝ չգիտի ինչպես գալ:
Անի Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ Արսեն Ավագյանը նաև սպառնացելէ Լուսինեի հարազատներին և այդ պատճառով նրա հայրը, ով գտնվում է արտերկրում, նույնպես վախենում է գալ Հայաստան:
Մանրամասները՝ տեսանյութում:
Թողնել մեկնաբանություն