Skip to main content

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ի թիվս մի շարք ժողովրդավարական կառույցների, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ևս միացել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի՝ 2020թ․ սեպտեմբերի 14-ի հայտարարությանը։

2020թ․ սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկելու է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի և Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը վերջին երկու տարիների ընթացքում հետևել է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և իր մտահոգությունները հայտնել դրանց կապակցությամբ:

Այսպիսի ընտրությունը ստվերելու է ոչ միայն Սահմանադրական դատարանի, այլև Ազգային ժողովի հեղինակությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը` Արևելան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է մերժել Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

Հայտարարության ամբողջական տեքստը տես այստեղ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով