Skip to main content

Ակտիվիստներին ոստիկանությունից տեղափոխում են հիվանդանոց .

Փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել ոստիկանության բաժիններ  բերման ենթարկվածների շահերը պաշտպանելու համար: Ըստ տեղեկությունների ոստիկանությունից ակտիվիստներին տեղափոխում են հիվանդանոցներ արյան մեջ ալկոհոլի պարունակությունը  ստուգելու համար:  Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին առավոտյան բերման ենթարկված Աննա Ժամակոչյանի շահերը պաշտպանելու համար, սակայն վերջինիս թույլ չեն տվել մտնել բաժին, պատճառաբանելով, որ Ա.Ժամակոչյանը իրենց բաժնում չէ: Այնուհետև հայտնել, որ տեղափոխվել է Պռոշյանի շտապ օգնության հիվանդանոց: Փաստաբանին հիվանդանոցից հայտնլ են, որ ներկայացված մոտ 40 անձանց ցուցակում Աննա Ժամակոչյան անունով անձ չկա: Քիչ անց վերջինիս ոստիկանները բերել են հիվանդանոց, որտեղ փորձաքննություն չի իրականացվել, քանի որ ակտիվիստները հրաժարվել են ենթարկվել փորձաքնության: Ոստիկանության բաժին տանելուց հետո Ա.Ժամակոչյանին բաց են թողել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով