Skip to main content

Այսօր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է

1997 թվականին Տնտեսական ու սոցիալական խորհրդի հանձնարարականով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հունիսի 26-ը հռչակեց որպես Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր:

Օրվա խորհուրդը պայքարն է հանուն խոշտանգումների վերացման ու 1984-ի դեկտեմբերի 10-ին ընդունված՝ Խոշտանգումների ու այլ դաժան, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ հռչակագրի արդյունավետ իրականացումը։

«Խոշտանգումը մարդու կամքը կոտրելու արատավոր փորձ է: Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում բոլոր պետություններին վերջ դնել  ոճրագործների անպատժելիությանը և վերացնել այն մերժողական գործողությունները, որոնց ենթարկվում է մեր ընդհանուր մարդկությունը»։

                                                                                         ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ։  

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով