Skip to main content

Արթուր Մովսիսյանն ազատության մեջ կլինի

Քիչ առաջ Վճռաբեկ դատարանը որոշեց փոխել «Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսներ»-ի գործով կալանավորված Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը: Դատարանը որոշեց նրան անհապաղ ազատ արձակել կալանքից եւ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

Արթուր Մովսիսյանը մեղավոր էր ճանաչվել կազմակերպված խմբի կազմում հանցագործություն կատարելու մեջ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը փոփոխել էր Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին առաջադրված մեղադրանքը եւ կազմակերպված խմբի կազմում հանցագործություն կատարելու հոդվածը: Ստացվում էր` Արթուր Մովսիսյանը կազմակերպված խմբի կազմում միայնակ էր գործել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով