Մեղադրող կողմը գործի դատական քննության ժամանակ հրաժարվեց Արման Վեզիրյանին առաջադրված մեղադրանքից ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱԴ/0176/01/11 քրեական գործով` 2011թ. նոյեմբերի 1-ին կայացված որոշման մեջ բերված մեկնաբանությունների հիմքով :
Փետրվարի 11-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը իր թիվ ԵՇԴ 0067/01/12 քրեական գործով հռչակեց Արման Վեզիրյանի անմեղությունը և կայացրեց արդարացման դատավճիռ մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով :
Իսկ ամբաստանյալ Տիգրան Սերյոժայի Մանուկյանինմ եղավոր ճանաչեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքում և դատապարտեց տուգանքի նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի` 30.000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ :
Թողնել մեկնաբանություն