Skip to main content

Արտակ Նազարյանի գործով բողոքի քննությունը հետաձգել են . Տեսանյութ

ինչպես նաև գործով դատապարտվածներից երկուսի՝ Հակոբ Մանուկյանի և Վահագն Հայրապետյանի բողոքով առաջին դատական նիստը: Նիստը վարում էր Գրիշա Մելիք-Սարգսյան, Կարինե Ղազարյան, Հենրիկ Տեր-Ադամյան դատավարական կազմը: Քանի որ դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալներից մեկը՝ Ադիբեկ Հովհաննիսյանը, դատախազական կազմը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և նրա ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը միջնորդել են դատական նիստը հետաձգել:Դատարանը տեղեկացրել է, որ Ադիբեկ Հովհաննիսյանի բացակայության պատճառն այն է, որ նրան տեղափոխել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Այլ պատճառաբանություններ Հովհաննիսյանի բացակայության մասին չեն հնչել: Նախագահող Մելիք-Սարգսյանը նկատել է, որ տվյալ ամբաստանյալը առաջին ատյանի վճիռը չի բողոքարկել, սակայն, քանի որ գործը առնչվում է իրեն անմիջականորեն, նրա ներկայությունը դատարանում պարտադիր է: Ուստի Դատարանը բավարարել է նիստը հետաձգելու մասին միջնորդությունը՝ հաջորդ նիստը նշանակելով հուլիսի 29-ին:Դատական նիստին ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից ուղարկված երկու ամերիկացի դատավորներ:

 

Հիշեցնենք, որ հայցվորները պահանջում են բեկանել դատավճիռը, ուղարկել նոր քննության կամ փոխել վճիռը՝ արդարացնելով ամբաստանյալներին: Նրանք նաև պահանջում են քրեական գործեր հարուցել գործի քննության ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների մասով:

Գործը քննելու է Վճռաբեկ դատարանում գործերի քննության կանոններով, այսինքն՝ դատարանը նոր ապացույցներ չի ընդունելու՝ հիմնվելով եղած փաստերի վրա: Միևնույն ժամանակ, գործից կարող են հանվել այն ապացույցները, որոնք, ըստ դատարանի, ձեռք են բերվել օրենքի խախտումով: Համաձայն օրենքի, պաշտպանների միջնորդությունների դեպքում դատարանը կարող է անցնել նաև քրեական գործի քննության վերաքննիչ կարգին, սակայն այդ պրակտիկան Հայաստանի Վերաքննիչ դատարանում գրեթե երբեք չի արվում, ինչի կապակցությամբ շատ անգամ բողոքում են փաստաբանները՝ նշելով, որ Վճռաբեկը գործերը վարույթ չի ընդունում, իսկ Վերաքննիչը հիմնականում գործերը քննում է վճռաբեկության կարգով:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր է ճանաչել և դատապարտել է Հակոբ Մանուկյանին՝ 10 տարի ազատազրկման, Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման և Հարութիկ Կիրակոսյանին՝ 3 տարի ազատազրման: Տուժող կողմը պնդում է, որ Արտակ Նազարյանն ինքնասպան չի եղել, նրան սպանել են:

Տեղեկատվությունը` Epress.am-ի

Լուսանկարներն ու տեսանյութը`Հելսինկյան ասոցիացիայի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով